00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը՝ «Լիվերպուլ» փոխադրվելու և «Մանչեսթերի» հետ «սրտով» խաղալու մասին

© Photo : Ian HodgsonГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Դորտմունդի «Բորուսիայում» կուտակած փորձի համար և համոզված է, որ կարող է մեծ օգուտ բերել «Մանչեսթեր Յունայթեդին»: «Պետք է միայն ամբողջ սրտով խաղալ»,- ասել է նա վերջին հարցազրույցներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը TheDailyMail-ին տված հարցազրույցում պատմել է Յուրգեն Կլոպի հետ աշխատելու և «Օլդ Տրաֆորդում» կարիերայի անհաջող մեկնարկի մասին՝ հիշելով, թե ինչպես էր Բրենդան Ռոջերսը համոզում, որ «Լիվերպուլ» տեղափոխվի: Այս մասին գրում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կայքը:

Կլոպն ինձ օգնեց փոխել վերաբերմունքս

Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպի մասին խոսելիս՝ Մխիթարյանը նշել է, որ մինչև այսօր շնորհակալ է նրան:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանն ու «Յունայթեդը» խուսափեցին պարտությունից

«Յուրգենը միշտ կողքիս էր, երբ որևէ խնդիր էր ծագում ֆուտբոլում կամ անձնական կյանքում: Նա լավ մարդ է: Նա օգնեց մաքրել ուղեղս, քանի որ ես անդադար միայն ֆուտբոլի մասին էի մտածում: Անչափ ծանր էի տանում ցանկացած պարտություն և կենտրոնանում էի իմ յուրաքանչյուր սխալի վրա: Նա բացատրեց ինձ, որ սա պարզապես կյանք է և պետք է կարողանալ թերթել այդ պահերը, քանի որ հետո ես նոր հնարավորություններ կունենամ և պետք է լավ տրամադրություն ունենամ, որպեսզի օգտագործեմ այդ հնարավորությունները: Ես սովորեցի հասկանալ, որ ամեն մարդ էլ սխալներ է գործում իր կյանքի ընթացքում, և պետք չէ այդ մասին մտածել, հատկապես՝ խաղադաշտում: Պետք է կարողանաս մոռանալ այդ պահերը»,- ասել է Մխիթարյանը:

Երկար ճանապարհ մինչև «ՄՅ»

Ես իսկապես վատ խաղացի «Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: Որպես ֆուտբոլիստ՝ ես միշտ պետք է հասկանամ, թե ինչն այնպես չարեցի, և ինչպես պետք է վարվեի: Այդ ժամանակահատվածում մենք շատ էինք զրուցում Ժոզե Մոուրինյուի հետ, և դա ինձ վստահություն էր տալիս… Ես երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելու համար և համոզված եմ, որ կարող եմ խաղալ այստեղ», — ասել է Մխիթարյանը:

Դերբիից մի քանի օր առաջ Հայաստանի և Չեխիայի հավաքականների խաղում Հենրիխը հարված ստացավ ոտքին և վազելու ընթացքում ցավ զգաց, բայց այդ մասին չասաց Մոուրինյուին:

Футбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը պատմում է իր կուռքերի մասին

«Ինձ ոգևորում էր այն միտքը, որ ես սկսելու եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», և ես պարզապես չկարողացա ասել Ժոզեին, որ ոտքս ցավում է: Եթե քեզ վստահել են, ուրեմն պիտի խաղաս: Թեև հաջորդ անգամ ես հավանաբար կասեմ, որ ավելի լավ կլինի՝ ինձ խաղադաշտ չհանել և թիմի վրա լրացուցիչ ճնշում չգործադրել», — նշել է ֆուտբոլիստը:

«Այնուհանդերձ, շատ դժվար է հրաժարվել նման հնարավորությունից: Առաջին անգամ, երբ դուրս եկա «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ, մարմինս փշաքաղվեց: Ես վաղուց երեխա չեմ, բայց երբ տեսա 75000 երկրպագուներին, որոնք եկել էին աջակցելու «Յունայթեդին», սկսեցի հասկանալ ողջ պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ երջանկություն զգացի», — խոստովանել է Մխիթարյանը:

Պետք է պարզապես խաղալ ամբողջ սրտով

Մխիթարյանի համար «տխուր» աշունն ավարտվեց «Ֆեյենոորդի» դեմ խաղով (4:0), երբ նրան հոտընկայս ծափահարեցին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Կլոպ. Մխիթարյանը մտածող, աշխատասեր ժողովրդի զավակ է

«Այդ խաղն ամեն ինչ փոխեց: Ես թուլացած էի և պարզապես գիտեի, որ պետք է խաղադաշտ դուրս գամ և խաղամ»,- ասել է նա:

Հենրիխը համոզված է, որ ֆուտբոլում չի կարելի եսասեր լինել, այլապես դա անմիջապես կնկատի քո ակումբի երկրպագուն:

««Յունայթեդում խաղալու համար» պետք է ոչ միայն տեխնիկական հմտությունների տիրապետել, այլև սիրտդ նվիրես ակումբին: Դու այստեղ նրա համար չես, որ քեզ ցույց տաս բոլորին, այլ նրա, որ բոլորին ցույց տաս «Մանչեսթեր Յունայթեդի» մեծությունը: Սխալ է մարզադաշտ դուրս գալ այն մտքով, որ պետք է մի բան անես, ինչի համար քեզ կսիրեն երկրպագուները: Պետք է պարզապես խաղաս ամբողջ սրտով, և այդ ժամանակ երկրպագուները քեզ կսիրեն: Այլապես միանգամից կերևա, որ քեզ համար ես խաղում, ոչ թե թիմի»: Հենրիխը նաև հիշում է 2013 թվականի ամառը, երբ Դոնեցկի «Շախտյորի» խաղացողով միանգամից երեք ակումբ հետարքրվեց` «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»:

Կարիճի հարվածը

Ընթացիկ խաղաշրջանի ամենավառ պահերից մեկը Հենրիխի գոլն էր, որը նա խփեց «կարիճի հարվածով»:

Игрок сборной Франциии нападающий Арсенала Оливье Жиру. - Sputnik Արմենիա
Մխիթարյանը ոգեշնչել է Ժիրուին. Նա էլ է «կարիճի հարվածով» գոլ խփել

«Ես անձնական մրցանակների համար չեմ խաղում և նպատակ չունեմ մարդկանց ցույց տալու, որ ես կարող եմ նման գոլեր ունենալ: Ամեն դեպքում ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում: Ես նույնիսկ չեմ պլանավորել նման հարված հասցնել, սակայն տեսա, որ գնդակը մեջքիս հետևում է և ակնթարթային որոշում կայացրի»:

«Ես իմ գոլը Ժիրուի գոլի հետ չհամեմատեցի և չփորձեցի պարզել, թե որն է ավելի լավը: Դրանք տարբեր խաղեր էին, տարբեր իրավիճակներ` երկու գոլերն էլ բավական գեղեցիկ ստացվեցին: Նման պահերը հետաքրքիր են դարձնում Պրեմիեր Լիգան»,- ասել է Մխիթարյանը:

Русская версия

Լրահոս
0