ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Մարսելի «Օլիմպիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել Հունաստան, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով sport24.gr-ին:
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Վերիան», որը ցանկանում է վարձակալել Անդոնյանի տրանսֆերը 6 ամսով:
Նշվում է, որ Անդոնյանը մոտ ժամանակներս կժամանի Հունաստան և պայմանագիր կկնքի «Վերիայի» հետ: