00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռ Խուգոյան. «Արարատ-Կալինինգրադ» ֆուտբոլային թիմում բոլորը մարզիչ ու ավագ են

© архив Гора ХугоянаМартин Аветисян и Гор Хугоян
Мартин Аветисян и Гор Хугоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արարատ» ֆուտբոլային թիմը Կալինինգրադի հայ համայնքի սիրողական թիմերից մեկն է: Անցյալ տարի ֆուտբոլիստները հաղթեցին Կալինինգրադի սիրողական ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնի հանդիպումներում և անցան առաջին դիվիզիոն: Չեմպիոնների ամենավառ խաղերի մասին է պատմում «Արարատ» ֆուտբոլային թիմի հիմնադիր և ղեկավար Գոռ Խուգոյանը:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Գալինա Նաումովա. 2015-2016 ֆուտբոլային խաղաշրջանը դժվար փուլ էր թիմի համար: «Արարատից» վեց միավոր հանեցին, և քչերն էին հավատում, որ նրանք կհաղթեն: Սակայն թիմը, որը երբեմն խաղի ընթացքում տասը գնդակ էր ուղարկում հակառակորդի դարպաս, ապացուցեց, որ լավագույնն է:

«Անցյալ տարի մենք հաղթում էինք 10:0 և 11:1 հաշվով: Չէ՞ որ մեր թիմում է խաղում Կալինինգրադի լավագույն հարձակվողներից մեկը` Մարտին Ավետիսյանը: Մեկ տարվա ընթացքում նա թվով ամենաշատ գոլերն է խփել բոլոր դիվիզիոնների խաղացողների շարքում: Դեռ միայն առաջին շրջանն է ավարտվել, բայց նա արդեն 28 գոլի հեղինակ է դարձել», — պատմում է Գոռ Խուգոյանը:

© архив Гора ХугоянаՄարտին Ավետիսյան
Мартин Аветисян - Sputnik Արմենիա
Մարտին Ավետիսյան

Կալինինգրադի «Արարատ» թիմը հինգ տարեկան է: Խուգոյանը թիմը հավաքել է մեկ ամսում, իսկ արդեն երեք ամիս անց նրանք սկսել են մասնակցել մրցումներին:

«Ընտանիքս Կալինինգրադ տեղափոխվեց 1999 թվականին: Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը: Ինչպես պատմում է հայրս, առաջին գնդակս խփել եմ այն ժամանակ, երբ քայլել եմ սովորել: Այստեղ ես ավարտեցի օլիմպիական պահուստի դպրոցը: Խաղացել եմ Կալինինգրադի բարձրագույն լիգայում, այնուհետև բանակ գնացել, վերադարձել եմ և սկսել աշխատել: Եղել են նաև վնասվածքներ, որոնք խանգարել են սպորտային կարիերային: Ես լավ գիտակցում էի, որ Կալինինգրադում պրոֆեսիոնալ ֆուտբոլում հայտնվելը շատ դժվար կլինի, այդ պատճառով սիրողական ֆուտբոլ էի խաղում: 2011 թվականին Հայկական մշակութային կենտրոն եկա և շատ վրդովվեցի, երբ իմացա, որ համայնքն իր ֆուտբոլային թիմը չունի: Հետո ասացի ինձ՝ դե ուրեմն ինքդ ստեղծիր: Ես ճանաչում էի իմ բոլոր հայրենակիցներին, որոնք լավ խաղալ գիտեին կամ կարող էին արդյունքների հասնել»:

Խուգոյանը Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավարությանն առաջարկեց ստեղծել «Արարատ» ֆուտբոլային ակումբը և հանդես գալ համայնքի անունից: Նրան ընդառաջեցին, աջակցեցին, թիմի համար մարզահագուստ գնեցին: Հինգ տարվա ընթացքում ֆուտբոլիստները երեք գավաթ նվաճեցին, մեկ այլ առաջնությունում էլ երրորդ տեղը գրավեցին:

Թիմի հիմնական կազմում է 6 ֆուտբոլիստ կա, որոնք միշտ խաղադաշտում են: Թիմը բաղկացած 20 մարզիկից, սակայն շատերն են ցանկանում ընդգրկվել «Արարատի» կազմում: Թիմի ստեղծման ամենասկզբում թիմում 30 ֆուտբոլիստ կար:

© архив Гора ХугоянаԳոռ Խուգոյան
Гор Хугоян - Sputnik Արմենիա
Գոռ Խուգոյան

«Խաղն ընդամենը 50 րոպե է տևում: Բոլոր 30 ֆուտբոլիստներին էլ խաղալու հնարավորություն տալու դեպքում արդյունք չենք ստանա: Խաղադաշտ չթողնելու դեպքում էլ սրտնեղում են: Այդ պատճառով որոշվեց երկու թիմ ձևավորել` հիմնական ու երկրորդական կազմ», — հիշում է Գոռ Խուգոյանը:

Անկախ նրանից, որ «Արարատը» հանդես է գալիս Հայկական մշակութային կենտրոն անունից, թիմի կազմում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են խաղում: Այստեղ ոչ միայն հայեր կան, այլև ուզբեկներ, ռուսներ, նույնիսկ մեկ օս կա:

«Իհարկե, ոմանք գնում են, չեն դիմանում մրցակցությանը, կամ գուցե այն պատճառով, որ չեն մասնակցում ամեն շաբաթ անցկացվող պարապմունքներին, չեն հետևում կարգուկանոնին, գուցե ոմանց ինչ-որ բան դուր չի գալիս: Չէ՞ որ թիմը յուրահատուկ է` տաքարյուն տղաներ են բոլորը:

Բոլորը առաջնորդներ են, բոլորը գեներալ, ղեկավար, մարզիչ, կապիտան: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի խաղի վերաբերյալ ու արտահայտում է իր կարծիքը: Երկար բանավեճեր են լինում: Եվ դա երբեմն շատ զվարճալի է: Մենք ընկերական հարաբերություններ ունենք», — ասում է «Արարատ» թիմի կապիտանը:

Ի դեպ, հենց տղաների տաքարյունության պատճառով էլ անցյալ խաղաշրջանում 6 միավոր հանեցին: Սակայն դա չխանգարեց, որ նրանք ապացուցեն լավագույնը լինելու փաստը:

«Մենք մի փոքր վեճ ունեցանք մյուս տղաների հետ: Միավորներ հանեցին: Սա ֆուտբոլ է, խաղադաշտում ամեն բան պատահում է: Պարզապես մեր թիմում առավել հաճախ է պատահում, քան մյուսների մոտ», — ծիծաղում է Գոռը:

Կալինինգրադի սիրողական ֆուտբոլային լիգայի կանոնների համաձայն՝ խաղադաշտ կարող են դուրս գալ 14-60 տարեկան խաղացողներ: «Արարատում» ամենաերիտասարդը դարպասապահն է: Այս տարի նա 18 տարեկան կդառնա:

«Մեր մեկ այլ երիտասարդ խաղացող` Անտոն Կուրոչկինն արդեն 18 տարեկան է: Ի դեպ, նա կապուտաչյա խարտյաշ տղա է, ես նրան մեր սև թիմի միակ լուսավոր կետն եմ անվանում: Թիմում նաև «վետերան» կա` Արման Մկրտչյանը: Նա 37 տարեկան է: Սիրում եմ նրա հետ կատակել: Երբեմն երբ նա խաղադաշտում է, ես բղավում եմ. «Այդքան արագ մի վազիր, ավազ է թափվում քեզանից, մեր աչքերը կլցվի»: Նման հետաքրքիր մթնոլորտ է երբեմն տիրում մեր թիմում», — նշում է Խուգոյանը:

«Արարատը» հպարտանում է Մինսկում կայացած մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում տարած հաղթանակով: 2014 թվականին Գոռը երեք ամսով գործուղման էր մեկնել Բելառուս, շփվել տեղի հայ համայնքի տղաների հետ: Նրանք որոշել էին Միջազգային մրցաշար անցկացնել, որին մասնակցել էր նաև Կալինինգրադի թիմը:

© архив Гора ХугоянаԳոռ Խուգոյան. մարզումներ
Гор Хугоян. Тренировка - Sputnik Արմենիա
Գոռ Խուգոյան. մարզումներ

«Համայնքը ֆինանսավորեց մեր ուղևորությունը: Մենք մեկնեցին Բելառուս: Մրցաշարի մեր առաջին խաղում պարտվեցինք «Արարատ-Մինսկ» թիմին 8:0 հաշվով: Սակայն տրամադրված էինք հաղթել անկախ ամեն ինչից: Մենք դուրս եկանք կիսաեզրափակից և հաղթեցինք, իսկ եզրափակչում կրկին հանդիպում ունեցանք «Արարատ-Մինսկ» թիմի հետ: Խաղը բավական լարված էր, կրքերը բորբոքվել էին` երկու հայկական թիմ մինի-ֆուտբոլի դաշտում, դա կարծես երկու տայֆունների հանդիպում լիներ:

«Հաշիվը 4:1 էր: Մենք այն հավասարեցրինք` 4:4: Խաղը մոտենում էր ավարտին, մրցակիցն ուրախանում էր: Ինչի՞ վրա էր ուրախանում, ոչ ոք չէր հասկանում: Առջևում դեռ 11-մետրանոց կար: «Արարատ-Մինսկ» թիմի խաղացողները կարծում էին, որ հաղթել են 5:4 հաշվով: Իսկ հետ եղավ այն անեկդոտի նման. «Երբ ձևավորում էին Կովկասի ֆուտբոլային հավաքականը, դարպասապահ նշանակեցին հային: Ինչո՞ւ: Որովհետև, եթե գնդակ ուղարկես դարպաս, ապացուցել չես կարողանա»: Կես ժամ պարզում էին, թե ով որքան գոլ է խփել, վերանայեցինք տեսաձայնագրությունները, որպեսզի հաստատենք ոչ-ոքին: Արդյունքում մի շարք մենք հաղթեցինք մրցաշարում: Դա մեր առաջին գավաթն էր` թիմի համար շատ արժեքավոր», — պատմում է Գոռը:

Թիմի մեկ այլ հաղթանակն էլ դարձավ Կալինինգրադի սիրողական ֆուտբոլային լիգայի առաջնության գավաթը: Երբ թիմի միավորները հանեցին, նրանք ստիպված եղան հաղթել բոլոր տուրերում իրար հետևից:

«Վերջին խաղում մենք անպայման պետք է հաղթանակ տանեինք, ոչ-ոքին մեզ պետք չէր: Խաղի ժամանակ սկզբում հեռացրին մեր դարպասապահին, հետո՝ ևս մեկ խաղացողի: Խաղի ավարտին հաշիվը 1:1 էր: Մեզ մնում էր տուգանայինը: Տարբերակներ չկային: Ես մոտեցա Մարտինին և ասացի. «Չգիտեմ ինչպես, բայց դու հիմա գոլ պետք է խփես»: Նա գլխով արեց, գնդակը դրեց: Սուլոց: Հարված: Տեսնեմ գնդակը սլանում է ու ընկնում ձողի տակ: Գոլ: Եզրափակիչ սուլոց: Այդպես մենք հաղթեցինք: Մարտինն ամբողջ մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց», — հպարտությամբ հիշում է կապիտանը:

Ի դեպ, Կալինինգրադում «Արարատ» թիմի շնորհիվ երկու տարվա ընդմիջումից հետո վերստին սկսեցին մինի-ֆուտբոլի ազգային գավաթներ անցկացնել: Նրանք, ովքեր թիմ ձևավորելու հնարավորություն ունեն, մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացնում: Իսկ դրանք 10-14 թիմեր են: Ուժեղագույների հնգյակում, բացի «Արարատից», ընդգրկված են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի թիմերը:

««Արարատ» թիմը մտադիր է Ազգերի գավաթ անցկացնել տարին երկու անգամ: Ծրագրում ենք մրցումների մեկնել Լեհաստան և Լիտվա: Մենք խաղալու ենք, հաղթելու ենք և իհարկե բարեկամություն ենք անելու: Մեր նպատակներից մեկը նաև շփումն է: Չէ՞ որ ֆուտբոլի շնորհիվ մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ: Մենք` հայերս, որքան էլ հեռու ենք հայրենիքից, միևնույն է՝ իրավունք չունենք մոռանալու մեր լեզուն և ավանդույթները», — եզրափակեց Գոռ Խուգոյանը:

Русская версия

Լրահոս
0