03:15 22 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Հրաձիգ

Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու շանսեր ունեն

© Sputnik/ Владимир Астапкович
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Հայաստանի հրաձգության հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչը վստահ է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականի թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ գրեթե բոլոր հրաձիգները Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու հնարավորություններ ունեն:

«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով և զինամթերով ապահովված ենք: Ներկա պահին խնդիր չունենք: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաև մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:

Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսեւորում.

«Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:

Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը:

Գլխավոր թեմաներ