20:21 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը պատրաստվում է նվաճել Եվպոպայի լիգայի գավաթը

© AFP 2015/ Sergei SUPINSKY
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Հայաստանի հավաքականի և Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ին հայտնել է իր նպատակների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպման մասին: armsport.am-ը մեջբերել է նրա խւսքը՝ հղում անելով Sky Sports-ին:

«Ընթացիկ մրցաշրջանում իմ նպատակը Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է: Իհարկե, ես գիտեմ, որ ամեն ինչ հեշտ չի լինելու: Մրցաշարի այս հատվածում հեշտ մրցակիցներ չեն լինում: Մենք հասկանում ենք «Անդերլեխտի» հետ հանդիպման կարևորությունը:
Մեզ երկու կոշտ հանդիպումներ են սպասվում:

Գիտեմ, որ որոշ երկրպագուներ կարծում են, թե հեշտ կլինի հաղթել «Անդերլեխտին»: Դա բոլորովին էլ այդպես չէ: Հետևել եմ նրանց մրցելույթներին եվրոպական մրցասպարեզում: Նրանք բավականին լավ ֆուտբոլիստներ ունեն»,- ասել է Մխիթարյանը։

Գլխավոր թեմաներ