ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության հասան գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղթանակ գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը:
Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: