19:53 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Տիգրան Կիրակոսյան

Սամբո. Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն

© Sputnik/ Владимир Астапкович
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
8810

Այսօր Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյ իառաջնությունը՝ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու մասնակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, որն, ի դեպ, ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզե մեդալի։

Մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:

Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:

Գլխավոր թեմաներ