ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ են ունեցել կարճ ծրագրով։
Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սլավիկ Հայրապետյանը։ Հայաստանի առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը երկրորդն էր։ Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն էր։
Իսկ Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։
Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։