00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շիրակը»` Հայաստանի գավաթակիր

© Sputnik / Asatur YesayantsКубок Армении. МИКА-Бананц
Кубок Армении. МИКА-Бананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, մայիսի 24-ին Գյումրիի «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթանակի հասավ «Փյունիկի» նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «Շիրակի» հաղթանակը ապահովեցին Կիրան Նվաբուեզեյի դուբլը և Վահան Բիչախչյանի խփած գնդակը:

Գավաթային հանդիպումները միշտ էլ տարբերվում են առաջնության խաղերից իրենց ընթացքով, մոտեցմամբ ու հոգեբանությամբ: Իսկ եզրափակիչում մրցակից կողմերը շատ լավ հասկանում են, որ սայթաքելու իրավունք չունեն:

Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Այս խաղարկության եզրափակիչը մյուսներից մի փոքր տարբերվում էր իր նշանակությամբ: Բանն այն է, որ անկախ հանդիպման արդյունքից և՛ «Շիրակը», և՛ «Փյունիկը» արդեն ապահովել էին Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Հետևաբար, ավելորդ ճնշում թիմերի ֆուտբոլիստների վրա չկար: Բայց պարզ էր, որ երկու կողմերն էլ ամեն ինչ անելու էին պատվավոր ավարին տիրանալու համար: Բացի դա, թիմերը եզրափակչում հանդիպում էին երկրորդ անգամ: 2013 թվականին «Փյունիկը» հաղթել էր 1:0 հաշվով:

Եզրափակիչը խոստումնալից մեկնարկ ունեցավ գյումրեցիների համար: Խաղի 6-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը փոխանցում կատարեց դեպի «Փյունիկի» տուգանային հրապարակ, որի մատույցներում, փորձելով հասնել գնդակին, սայթաքեց։ Կիրան Նվաբուեզեն, մնալով մեն մենակ դարպասապահի դիմաց, բացեց խաղի հաշիվը:

Իհարկե, խփած գնդակը ոգևորեց «Շիրակին», և դա հակառակ իմաստով անդրադարձավ նաև «Փյունիկի» ֆուտբոլիստների վրա: Փորձելով արագ հետ բերել կորցրածը` «Փյունիկը» ուղիներ էր փնտրում դեպի մրցակցի դարպասը, բայց Վարդան Բիչախչյանի թիմը շատ հստակ էր գործում պաշտպանությունում և ևս մեկ անգամ կարողացավ խորքից կատարված փոխանցումով նոր հաջողության հասնել:

Աղվան Դավոյանը սեփական կիսադաշտից նկատեց Վարդան Բիչախչյանի առաջխաղացումն ու գնդակն ուղարկեց դեպի խաղընկերը: «Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստն, արագորեն ներխուժելով տուգանային հրապարակ, դիպուկ հարվածով կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը: Խաղի ավարտին դեռևս մեկ ժամից ավելի ժամանակ կար, բայց հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին:

Բայց «Շիրակը» այսքանով չբավարարվեց: Ընդմիջման գնալուց յոթ րոպե առաջ գյումրեցիները հաղթում էին արդեն խոշոր հաշվով ու լուրջ հայտ ներկայացնում եզրափակչում հաղթելու համար: Տուգանայինից Ղուկաս Պողոսյանի հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց, առաջինը վրա հասավ Կիրան Նվաբուեզեն` ձևակերպելով դուբլ այս խաղում:

Երկրորդ խաղակեսում «Շիրակն», արդեն մեծ ուժեր կենտրոնացնելով պաշտպանությունում, հիմնականում հակագրոհներ էր ձեռնարկում: Բայց նկատելի էր, որ գյումրեցիների իրական նպատակը ընդմիջումից հետո արդեն սեփական դարպասն անառիկ պահելն էր, ինչ էլ հաջողվեց:

Այսպիսով` հաղթելով 3:0 հաշվով «Շիրակն» իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

 

Լրահոս
0