15:48 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Խաչանով

Կարեն Խաչանովը 28 հորիզոնականով բարձրացել է չեմպիոնների մրցապայքարում

© Sputnik/ Алексей Филиппов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
451

Թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված վարկանշային աղյուսակում տեղափոխվել է 44-րդ հորիզոնականը։

ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 28 հորիզոնականով բարձրացել է ATP-ի վարկանշային աղյուսակում, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Խաչանովն անցած շաբաթ հասել է Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ զիջել է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մառրեին։

«Ռոլան Գարոս-2017»-ից հետո 21-ամյա ռուսաստանցին հավաքեց 515 միավոր և 77-րդ տեղից հասավ 44-րդին։ Առաջատարը կրկին իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը կիրակի դարձավ «Ռոլան Գարոս-2017-ի» տասնակի հաղթող։

Русская версия

Գլխավոր թեմաներ