00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյանը Facebook–ում պատասխանել է երկրպագուների հարցերին

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի ավագը ֆեյսբուքյան իր ասուլիսի ընթացքում ավելի քան 2 հազար հարց ու մեկնաբանություն է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը Facebook սոցցանցի իր էջում պատասխանել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր երկրպագուների հարցերին։

Հարցեր նրան ուղղում էին ամբողջ աշխարհից, տարբեր լեզուներով։ Դրանք վերաբերում էին բոլոր ոլորտներին` ֆուտբոլից մինչև անձնական կյանք։

Հաջողության մասին

«Ես շատ երջանիկ եմ, որ հայ երեխաների համար օրինակ և ոգեշնչման աղբյուր եմ։ Հուսով եմ, կկարողանամ իմ ձեռքբերումներով օրինակ ծառայել, որպեսզի յուրաքանչյուր երեխա հավատա իր երազանքին»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Իմ ամենամեծ նվերներից մեկը եղել է քեզ պես հայր ունենալը»

«Երազանքներն իրականանում են, երբ շատ եք աշխատում, դրական եք տրամադրված և հավատում եք ձեր ուժերին։ Հաջողության հասնելու համար խորհուրդ կտամ ցանկացած նախաձեռնության պարագայում հավատալ սեփական ուժերին և քրտնաջան աշխատել։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է, եթե համոզված եք դրանում։ Դրական և քրտնաջան աշխատանք եմ մաղթում»։

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մասին

«Ուրախ ենք կրկին այս մեծ մրցաշարում` Չեմպիոնների լիգայում խաղալու համար։ Նոր խաղաշրջանում մենք ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար։ Իսկ Սուպերգավաթում պետք է ֆանտաստիկ խաղ ցուցադրենք Ռեալի դեմ խաղում»։

«Ես այնքան երջանիկ էի, երբ հաղթեցինք Եվրոպայի լիգայում։ Ողջ խաղաշրջանի ընթացքում դա էր մեր նպատակը։ Ի վիճակի լինել գոլ խփել եզրափակչում և արժանանալ Ստոկհոլմի «ավարին», զարմանալի զգացողություն էր։ Պարգևի արժանանալը պատիվ է ցանկացած խաղացողի համար»։

«Լավագույն պահը, Ստոկհոլմում ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի մրցանակը բարձրացնելն էր։ Մենք այնքան էինք աշխատել դրա համար, և իրոք շատ կարևոր էր հաղթանակ տանելը։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք ՈՒԵՖԱ–ի չեմպիոնների լիգա վերադառնալու հնարավորությանը։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բելառուս պատանին ուզում է փոխել քաղաքացիությունը Մխիթարյանի համար

Կարիճի հարվածն ամենագեղեցիկն էր, սակայն Եվրոպայի լիգայի եզրափակչի հաղթական գոլն ` ամենակարևորը»։

Իր մասին երկրպագուների երգը

«Սիրում եմ այդ երգը։ Հիանալի է, որ մեր երկրպագուները ինձ համար երգ են ստեղծել, այն ինձ մոտիվացնում է, երբ լսում եմ մարզադաշտում»։

Հանգստի մասին

«Այժմ ես երկար սպասված հանգիստս եմ վայելում։ Այն պետք էր ինձ, հաստատ»։

«Նախընտրում եմ հայկական և իտալական խոհանոցը»։

«Եղել եմ Թայլանդում ընտանիքիս հետ, ինձ դուր է եկել այդ մարդկանց հյուրընկալությունը։ Գեղեցիկ երկիր է»։

Ապագայի մասին

Հարց` «Մոտ ապագայում մտադի՞ր եք Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնել»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Հայաստանը տաղանդների երկիր է»

«Մտածել եմ այդ մասին, կցանկանայի ապագայում զարգացնել այդ միտքը` ֆուտբոլային փիլիսոփայությունս հայ երեխաներին փոխանցելու համար»։

«Ինչ վերաբերում է կարիերայի ավարտից հետո ինչով եմ զբաղվելու հարցին, ասեմ, որ մինչ օրս այդ մասին չեմ մտածել, քանի որ դեռ շատ ժամանակ կա»

Խաղացողների և թիմի մասին

«Ամենից շատ վայելել եմ Զիդանի խաղը»։

«Ժոզե Մոուրինյուն հաղթող է։ Նա այնքան շատ է աշխատում, յուրաքանչյուր խաղում հաղթանակ տանելու և համոզվելու, որ ամեն ինչ կանենք 100%–ով։ Նա մեզ մոտիվացնում ու դրական լիցքեր է տալիս։ Ես շատ բան եմ սովորել նրանից և կշարունակեմ անել դա նոր խաղաշրջանում»։

«Ինձ շատ է դուր գալիս այդ թիմում խաղալը (ՄՅ), մենք կարծես մի ընտանիք լինենք։ Եվ «ընտանիքում» մեզ դուր է գալիս խաղալ բոլորի հետ»։

Իր մասին

«Ես աշխատում եմ հանգիստ պահել ինձ, շատ դժվար է ինձ բարկացնելը»։

«Հայրս է ինձ միշտ ոգեշնչել թե՛ կարիերայում, և թե՛ կյանքում»։

Սրանք Մխիթարյանի բոլոր պատասխանները չեն։

Русская версия

Լրահոս
0