22:46 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ալաշկերտ

«Ալաշկերտը» տրամադրված է նորից պատմություն կերտելու

© ffa
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
3310

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտը» մեկնարկում է անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ տնային հանդիպմամբ: Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ տրամադրված են հաղթանակի:

ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Այսօր «Ալաշկերտը» խաղալու է Անդորրայի հավաքականի հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախօրեին ասել է, որ սպասվում է բարդ հանդիպում, սակայն թիմը մարտական է տրամադրված, նպատակը հաղթելն է և հաջորդ փուլ անցնելը։

«Մենք այսօր այդքան հզոր չենք հարձակման գծում. չունենք Հեբերի նման հզոր հարձակվող: Չունեմ նոմինալ հարձակվող. կա Ուրոշ Նենադովիչը, որը նոմինալ հարձակվող չի, բայց ես իրեն եմ օգտագործում այդ դիրքում: Միհրան Մանասյանը և Գևորգ Նռանյանը որակազրկված են: Մեջտեղի գծում ունենք կորուստ՝ Արտակ Գրիգորյանը, որը Ռուսաստանում փորձաշրջան է անցնում։ Մենք, սակայն, հաղթական ենք տրամադրված նորից պատմություն ենք կերտելու»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:

«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 20:00-ին:

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    7
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    33