12:52 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Բռնցքամարտ

Բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը առաջինն է WBA վարկանիշային ցուցակում

© Sputnik/ Михаил Фомичев
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

29–ամյա բռնցքամարտիկը համաշխարհային WBA վարկանշային ցուցակի առաջատարն է մինչև 90,7 կգ քաշային կարգում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլիմարյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBА) բռնցքամարտիկների վարկանշային ցուցակում։

Գուլամիրյանը երկրորդ տեղից բարձրացել է առաջին տեղ և դարձել է լավագույն բռնցքամարտիկը 90,7 կգ քաշային կարգում։

Արսեն Գուլամիրյանը ծնվել է Հայաստանում։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա յոթ տարեկան էր։ Արսենը սկսել է բռնցքամարտով զբաղվել 13 տարեկանից։ 15 տարեկանում նա արդեն Ֆրանսիայի չեմպիոն է դարձել երիտասարդների շրջանում։ Հետագայում  նվաճել է ևս մի քանի տիտղոս Ֆրանսիայում և երկրից դուրս։

Չորս տարի շարունակ Արսենը Ֆրանսիայի բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ էր, սակայն ամեն մի մատից հետո նա ռինգում Հայաստանի դրոշն է բարձրացնում։

Русская версия

Գլխավոր թեմաներ