00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (մաս III)

© AFP 2024 / Michael B. ThomasБолельщица футбольного клуба "Ливерпуль"
Болельщица футбольного клуба Ливерпуль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը շարունակում է ներկայացնել Անգլիական թիմերում տիրող իրավիճակը: Այսօր կանդրադառնանք «Լիվերպուլին», որն անցյալ մրցաշրջանում եզրափակեց Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը:

Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկը սարերի հետևում չէ: Առաջատար թիմերը շարունակում են նախապատրաստությունը ստուգողական խաղեր անցկացնելով ու նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելով: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվելու լեգենդար «Լիվերպուլի» հետ: Թիմ, որը չեմպիոնական տիտղոսներով Անգլիայում զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդին», բայց դեռևս ոչ մի անգամ չի նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:

Английская Премьер-лига. Кубок - Sputnik Արմենիա
Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (շարունակելի)

Լիվերպուլի համանուն թիմի համար նախորդ մրցաշրջանը միայն մեկ պատճառով կարել է ձախողված չհամարել: Թիմն այս մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Յորգեն Կլոպի «Լիվերպուլ» գալուց հետո «Լիվերպուլի» խաղային ձեռագիրն, անկասկած, փոխվեց: Թիմը սկսեց խաղալ ավելի հարձակողական ֆուտբոլ: Բայց արդյունքները դժվար թե գոհացնում են և՛ ակումբի ղեկավարությանը, և՛ երկրպագուներին: Ճիշտ է` անցյալ մրցաշրջանում մերսիսայդցիները կարողացան Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, բայց Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը շարունակում է մնալ անհասանելի:

Իսկ ինչպե՞ս կարելի հասնել բաղձալի այդ տիտղոսին: Արդեն մեկ տարի չէ, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը մտածում է այդ ուղղությամբ: Մարզիչներ են փոխվել, ֆուտբոլիստներ: Վերջին տարիների ընթացքում թիմը ի դեմս Լուիս Սուարեսի և Սթիվեն Ջեռարդի, ավելի շատ կորուստներ է ունեցել, քան ձեռքբերումներ:

Футбол. Чемпионат Европы - 2016. Матч Словакия - Англия - Sputnik Արմենիա
Անգլիական Պրեմիեր լիգա. Ո՞վ և ո՞ւր է ուզում տեղափոխվել (մաս II)

Առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լիվերպուլն» այնքան էլ ակտիվ չէ տրանսֆերային շուկայում: Ճիշտ է` բազմաթիվ լուրեր են տարածվում, որ թիմը պայքարի մեջ է մտնում այս կամ այն փորձառու ֆուտբոլիստի տրասնֆերն ապահովելու համար, բայց մինչև օրս միայն երկու ֆուտբոլիստներ են համալրել թիմը, ու ընդ որում` դա հաստատ չեմպիոնական ձեռքբերում այս պահին չես համարի:

«Ռոմայից» 39 մլն ֆունտով «Լիվերպուլ» տեղափոխվեց Մոհամեդ Սալահը: Չեմ ուզում նշել, որ Սալահի լավ տարիները մնացել են անցյալում: Եգիպտացին իրեն լավագույն կերպով դրսևորեց «Բազելի» կազմում Չեմպիոնների լիգայում ու, մասնավորապես, «Չելսիի» հետ խաղում: Դրանից հետո էլ տեղափոխվեց «Չելսի»: Բայց ոչ մի լավ բան դրանից չստացվեց: Հետևեցին վարձավճարով ելույթները Իտալիայում՝ «Ֆիորենտինայի» և «Ռոմայի» կազմում: Եվ հետո Սալահը դարձավ «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ:

Անցյալ մրցաշրջանում Սալահը «Ռոմայի» կազմում անցկացրել է 31 խաղ ու դարձել 15 գոլի հեղինակ: Բայց հաստատուն խաղային դիրք չի ունեցել իտալական թիմի կազմում: Սա ինչ-որ տեղ խոսում է եգիպտացու ունիվերսալիզմի մասին, չնայած ի սկզբանե պարզ էր, որ նա հիմնականում եզրային հարձակվող է համարվում:

Նախորդ մրցաշրջանում Յուրգեն Կլոպը ձախ պաշտպանի խնդիր ուներ, համենայնդեպս թիմի կազմում այդ դիրքում տասը խաղ անցկացրեց Ջեյմս Միլները, որը երբեք պաշտպան չի համարվել: Պաշտպանի փոխարեն հարձակման գծի ևս մեկ խաղացող է ձեռք բերվել: «Չելսիի» երիտասարդ հարձակվող Դոմինիկ Սոլանկեն արդեն կրելու է կարմիրների մարզահագուստը:

Бредли Лоури - Sputnik Արմենիա
Փոքրիկ հերոսի մահը, ամենաթանկարժեք ներքին տրանսֆերն ու Մեսսիների տուգանքը

Սոլանկեն Պրեմիեր լիգայում առայժմ աչքի ընկնելու հնարավորություն չի ունեցել: Չնայած «Չելսիի» կազմում նրան մեծ ապագա էր խոստանում Ժոզե Մոուրինյոն: Բայց Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում 19-ամյա հարձակվողը եղել է լավագույններից մեկը: Մասնավորապես մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է:

Ի՞նչ է ստացվում: «Լիվերպուլը» հնչեղ տրանսֆերներ չունի: Բայց իր կազմում ունի արդեն մեծ փորձ կուտակած ու վարպետ ֆուտբոլիստներ՝ Ֆիլիպե Կոուտինյո, Էմրե Ջան, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե և այլն: Սակայն այս պահին էլ թիմը դեռևս դարպասապահի և կենտրոնական պաշտպանի խնդիր ունի: Սիմոն Մինյոլեն միշտ չէ, որ վստահ է խաղում դարպասում, իսկ Դեյան Լովրենի հեռանալու մասին շատ է խոսվում: Սպասենք ու տեսնենք, թե ինչ ձեռքբերումներ կունենա թիմը մինչև օգոստոսի 31-ը, և ինչով կարող է զարմացնել այս մրցաշրջանում զարմանալի մարզիչ՝ Յուրգեն Կլոպը:

Լրահոս
0