00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտ» - ԲԱՏԷ. հայկական թիմի հաջողության ակնկալիքով

© Sputnik / Виктор ТолочкоИгровой момент матча БАТЭ - Алашкерт
Игровой момент матча БАТЭ - Алашкерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսի 18-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվ, ինչը հայկական թիմին շատ լավ շանսեր է տալիս հաջորդ փուլ դուրս գալու համար:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանյան խաղում «Ալաշկերտին» բավական է անառիկ պահել սեփական դարպասն, ու այդ դեպքում անկախ նրանից, թե ինչպես կավարտվի հանդիպումը, Հայաստանի չեմպիոնն առաջինը հայկական ակումբներից իրավունք կստանա հանդես գալու Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում:

Предматчевая тренировка БАТЭ перед игрой с Алашкертом в Ереване - Sputnik Արմենիա
«Ալաշկերտ» - ԲԱՏԷ. Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Բելառուսի չեմպիոնին

Թիմերի առաջին խաղում ԲԱՏԷ-ն բավականին լուրջ առավելություն ուներ, մասնավորապես, առաջին կեսում: Բայց մրցակցին միայն մեկ անգամ հաջողվեց հասնել արդյունքի: Ընդմիջումից հետո գոլի հեղինակ դարձած Ալեքսեյ Ռիոսը ևս մեկ անգամ գրավեց դարպասը, բայց այս անգամ՝ սեփականը: Այդպիսով խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Ինչպես և առաջին խաղից առաջ, հիմա էլ բուքմեյքերներն ու շատ մասնագետներ հաղթանակի հասնելու հնարավորությունները ավելի բարձր են տեսնում ԲԱՏԷ-ի համար: Բայց ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, ու ուժեղը շատ հաճախ չի հաղթում հաջողակին: Հուսանք, որ հաջողակը կլինի մեր թիմը:

Խաղից առաջ կայացած մամլո ասուլիսների ժամանակ երկու թիմերի մարզիչները՝ Աբրահամ Խաշմանյանն ու Ալեքսանդր Երմակովիչը, նշեցին, որ անկախ առաջին խաղի արդյունքից՝ թիմերը պատրաստ են այս խաղում հաղթանակի հասնելուն: ԲԱՏԷ-ի կազմում, ինչպեսև առաջին խաղու,մ բացակայելու է թիմի ավագ Վիտալի Ռադիոնովը: Իսկ ահա «Ալաշկերտը» ավելի լուրջ խնդիրներ ունի այդ առումով:

Игровой момент матча БАТЭ - Алашкерт - Sputnik Արմենիա
«Ալաշկերտը» կարող է պատմական արդյունքի հասնել

Առաջին խաղի վերջնամասում Արթուր Եդիգարյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Ինչպես նախօրեին նշեց Աբրահամ Խաշմանյանը, Արթուր Եդիգարյանի մասնակցությունը շատ մեծ հարցականի տակ է: Եվս մեկ առանցքային ֆուտբոլիստ՝ Արտակ Գրիգորյանը, որը վնասվածք էր ստացել «Սանտա Կոլոմայի» խաղի ժամանակ, արդեն ապաքինվել է, բայց նրա մասնակցությունն էլ դեռևս հաստատված չէ:

Ստացվում է, որ «Ալաշկերտը» հենակետային գոտում լուրջ խնդիրներ կունենա, եթե այս երկու ֆուտբոլիստները չմասնակցեն խաղին: Սա գլուխկոտրուկ է Աբրահամ Խաշմանյանի համար, բայց այլ տարբերակ չկա, պետք է ելք գտնել ու մտածել արդյունքի մասին: Էական չէ, թե խաղն ինչպիսի հաշվով կավարտվի: Հիմա կարևորը արդյունքն է: Ու արդյունքի, այսինքն՝ երկու հանդիպումների համագումարում հաղթանակի պարագայում «Ալաշկերտը» պատմական արդյունքի կհասնի:

Բելառուսում նշում են, որ իրենց թիմի համար շատ դժվար է լինելու շոգ եղանակին լավ խաղ ցուցադրելը: Իհարկե, շոգը որոշակի դժվարություններ կարող է առաջացնել հյուրերի համար, բայց ուզում ենք հավատալ, որ մրցակցի համար անհաղթահարելի արգելք է հանդիսանալու ոչ թե եղանակը, այլ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»:

Sputnik Արմենիան խաղը կներկայացնի տեքստային ուղիղ հեռարձակմամբ։

Լրահոս
0