ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հայաստանի ընտրանին լարված և համառ պայքարում կարողացավ հաղթել Ադրբեջանի հավաքականին։
Հայաստան-Ադրբեջան հանդիպումն ավարտվեց 82-80 հաշվով։
Հայաստանի բասկետբոլի հավաքականը ևս 1 հանդիպում կանցկացնի հուլիսի 23-ին` 17-րդ տեղի համար:
Հիշեցնենք` մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի Ա ենթախմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել էր վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում էին կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։