ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ ավելի ուժեղ է դարձրել Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանից հետո, հայտնում է Sky Sports-ը:
Նա նշել է, որ նոր մրցաշրջանում ավելի բարդ է լինելու, քանի որ խաղալու են Չեմպիոնների լիգայում, ոչ թե Եվրոպայի լիգայում։
«Իհարկե, առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ավելի ուժեղ է դարձրել: Վերջին մեկ տարվա բարդությունները շատ են օգնել ինձ: Ավելի ուժեղ եմ դարձրել, ամրացրել եմ բնավորությունս: Կարծում եմ՝ ամեն ինչ արել եմ բոլորին ապացուցելու, որ արժանի եմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար»,- ասել է Մխիթարյանը: