18:19 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ըմբշամարտ

Հայ ըմբիշների թիվն ավելացել է UWW վարկանշային աղյուսակում

© Sputnik/ Алексей Филиппов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

UWW-ի վարկանշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է ևս մեկ հայ ըմբիշ:

61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)  և Լևան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը և համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ և 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են:

Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոևը (97 կգ) և այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիեւի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:

Գլխավոր թեմաներ