ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթող:
Հայ գրոսմայստերը վաստակեց 24.5 միավոր և երեք միավորով գերազանցեց երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Լևոն Արոնյանը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միավոր: