15:07 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը Լաս-Վեգասում հաղթեց Քոնոր Մաքգրեգորին:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Լաս-Վեգասում անցկացված պայքարի ժամանակ մրցավարը դադարեցրեց մենամարտը 10-րդ ռաունդում և տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհեց բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերին:

«Շատ բարդ մրցակից էր: Նա շատ ավելի լավն էր, քան ես մտածում էի: Բայց ես միևնույնն է՝ լավագույնն եմ: Կարծում եմ` հանդիսատեսը տեսավ այն, ինչ ցանկանում էր»,- մենամարտից հետո հայտարարել է ամերիկացի մարտիկը:

Այս դիմակայությունն իր տեսակով բացառիկ էր: Մեյվեզերը 100 մլն դոլար կվաստակի այս մենամարտից, իսկ Մակգրեգորը` 30: Սա երաշխավորված գումարն է. մարզիկները կստանան այն անկախ մենամարտի արդյունքից: Ներառված չեն բոնուսները, ինչպես նաև տոմսերի վաճառքից և վճարովի հեռարձակումներից հասանելիք տոկոսները, ինչի շնորհիվ հոնորարը կարող է մի քանի անգամ աճել:

MMA մարտիկ, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ այսօր առավոտյան անցկացրած մենամարտից հետո հայտարարել է, որ հիմա իր եկամուտները բավարար կլինեն ամբողջ կյանքի համար.

«Հենց հիմա ես ինձ հավերժ ապահովեցի: Եթե խելամիտ լինեմ և հիմարություններ թույլ չտամ, ապա կարող եմ ասել, որ ապահովել եմ իմ ամբողջ կյանքը»,- Մաքգրեգորի խոսքերն է փոխանցում «MMAFighting»-ի` «Թվիթերի» պաշտոնական էջը:

Գլխավոր թեմաներ