09:44 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

«Ոսկի տղա» Հենրիխ Մխիթարյանը. առաջին քայլերը դեպի մեծ ֆուտբոլ

© Sputnik/ Виталий Тимкив
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (32)
141 0 0

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ֆուտբոլ է սկսել խաղալ հոր` երևանյան «Արարատի» և ֆրանսիական «Վալանսի» հարձակվող Համլետ Մխիթարյանի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավ է հիշում այն ժամանակները, երբ թախանձագին աղաչում էր հորը տանել իր հետ «Վալանս» ֆրանսիական ակումբի մարզումներին։ Այդ մասին ֆուտբոլիստը խոստովանել էր հարցազրույցներից մեկի ժամանակ։

Генрих Мхитарян с отцом Гамлетом Мхитаряном
© Sputnik/ Arpi Beglaryan
Հենրիխ Մխիթարյանը հոր՝ Համլետ Մխիթարյանի հետ

Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա կիսապաշտպանը հինգ տարեկան էր, ֆուտբոլով չէր հետաքրքրվում, պարզապես, ցանկանում էր հոր կողքին լինել։

«Ֆրանսիայում իր խաղերի բազմաթիվ տեսագրություններ ունեինք մենք, և ես հաճախ էի դրանք վերանայում հորս հիշելու համար։ Շաբաթական երկու կամ երեք անգամ ես դիտում էի նրա խաղերն ու շատ երջանիկ էի»,– պատմում է ֆուտբոլիստը։

Генрих Мхитарян и Юрий Джоркаефф
© Sputnik/ Arpi Beglaryan
Հենրիխ Մխիթարյանը Յուրի Ջորկաևֆի հետ

Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը, կյանքից վաղ հեռացավ։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։ Համլետի մահից մեկ տարի անց Հենրիխը սկսեց զբաղվել ֆուտբոլով «Փյունիկ» ակումբում։ Տասը տարեկանում ֆուտբոլը դարձավ Հենրիխի կյանքի անբաժան մասնիկը։ Տաղանդավոր պատանին փորձում էր ամեն ինչում նմանվել հորը, որն իր կուռքն էր։

2003 թվականին 14 տարեկանում Հենրիխը մեկնեց «Սան Պաուլու» բրազիլական ակումբում չորս ամսով ստաժավորում անցնելու, որտեղ ծանոթացավ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպես Հերնանեսը, Լուկասը, Օսկարը, Դենիլսոնը։

Генрих Мхитарян с друзьями
© Sputnik/ Arpi Beglaryan
Հենրիխ Մխիթարյանն ընկերների հետ

20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», այնտեղից՝ «Շախտյոր»։ 2013 թվականին Հենրիխին հրավիրեցին Դորտմունդի «Բորուսիա»։

2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «կարմիր սատանաների» մոտ` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 տարվա պայմանագիր կնքելով, և այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը 42 մլն եվրո վճարեց։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (32)

Գլխավոր թեմաներ