19:25 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շախմատ

Սոնա Ասատրյանը շախմատի Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց

© Sputnik/ Александр Вильф
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Հայ շախմատիստ Սոնա Ասատրյանը վերելքով անցկացրեց Եվրոպայի առաջնության ամբողջ մրցաշարը, որը կայացավ Ռումինիայում:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Մինչև 18 տարեկան շախմատիստների մրցաշարում շախմատիստ Սոնա Ասատրյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մրցաշարի վերջին տուրում հայ մարզիկը կիսեց միավորը հունգարացի Թեա Գուեչիի հետ պարտիայում ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Ասատրյանը շատ վստահ անցկացրեց ամբողջ մրցաշարը` ինը պարտիայից հինգում հասնելով հաղթանակի, իսկ մյուս չորս պարտիաներով կիսելով միավորը մրցակիցների հետ:

Վերջին տուրում նրա հիմնական մրցակիցները՝ իսպանուհի Մարթա Գարսիան ու լեհ Կատարինա Դվիլևիչը, մրցեցին իրար հետ: Լեհ շախմատիստուհին հաղթեց, բայց կես միավորով հետ մնաց Ասատրյանից:

Մրցաշարին Սոնա Ասատրյանից բացի մասնակցում էր նաև Մարիամ Ավետիսյանը, որը վեց միավորով կիսեց 5-7 տեղերը Թեա Գուեչիի և Ալյոնա Կորչագինայի հետ:

 

Գլխավոր թեմաներ