00:59 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կիսաեզրափակչում է

© AFP 2015/ YASUYOSHI CHIBA
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (39)
56 0 0

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ կիսաեզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ կիսաեզրափակիչ, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանցի շախմատիստն ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ երկրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Երկու պարտիաների արդյունքում խաղի հաշիվը 1.5:0.5 է:

Կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) — Պյոտր Սվիդլեր (ՌԴ) զույգի հաղթողի հետ: Այս դիմակայությունում հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1, ամեն ինչ կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում:

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (39)

Գլխավոր թեմաներ