10:17 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ձյուդո

Հայ ձյուդոիստը բրոնզե մեդալով կվերադառնա Եվրոպայի առաջնությունից

© Sputnik/ Валерий Мельников
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Ապոր Տոթին։

Հայաստանի հավաքականի անդամներ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ) եւ Վահագն Չալյանն (81 կգ) անհաջող հանդես եկան՝ ժամանակից շուտ դուրս մնալով մեդալի համար պայքարից։

 

 

Գլխավոր թեմաներ