21:23 18 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը հաշիվը բացեց Անգլիայի պրեմիեր լիգայում

© AFP 2018/ Oli SCARFF
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (55)
58 0 0

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշարում:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» և հաղթեց 4:0 հաշվով:

Հաշիվը բացեց պաշտպան Անտոնիո Վալենսիան: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի երկրորդ գոլը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո 84-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջին րոպեին աչքի ընկավ նաև Լուկակուն: Իսկ ավելացված երկրորդ րոպեին 11 մետրանոցն իրացրեց Մարտիալը:

Նշենք, որ առաջնության նախորդ չորս տուրում Մխիթարյանը գոլային հինգ փոխանցում էր կատարել:

 

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (55)

Գլխավոր թեմաներ