05:58 20 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Հայաստան–Լեհաստան

Մխիթարյանի փոխանցումն օգնեց Հայաստանի հավաքականին փոխել լեհերի հետ խաղի հաշիվը

© Sputnik/ Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Հայաստանի և Լեհաստանի միջև 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղն ավարտվեց 6:1 հաշվով` հօգուտ լեհերի։ Հայկական հավաքականի միակ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն էր, փոխանցման հեղինակը` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գերազանց փոխանցումն օգնեց Հովհաննես Համբարձումյանին գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկել լեհերի դարպաս։

Գեղեցիկ գոլը, որը խփվեց առաջին խաղակեսի վերջում, իհարկե, բաց թողած վեց գնդակների պարագայում, առանձնակի եղանակ չէր փոխում։ Սակայն ֆուտբոլիստները հասկացրեցին, որ հանձնվելու մտադրություն չունեն…

Երևանում այսօր անցկացրած Հայաստան–Լեհաստան խաղի հաղթանակն ի սկզբանե Լեհաստանին էին վերագրում։

Նրանք ստիմուլ ունեն։ Վերջապես պետք է բոլոր խնդիրները լուծել` խմբից դուրս գալու համար։ Հայերը նման խնդիր չունեն։ Մունդիալի մեր հավաքականն այլևս չի մեկնի։

Լեհերը հզոր խաղ ցուցադրեցին սկզբում` առաջին խաղակեսի երեք գոլերը (որոնցից երկուսը խփեց թիմի առաջնորդ Ռոբերտ Լևանդովսկին) վկայում են այն մասին, որ թիմը մտադիր է հաղթանակով հեռանալ մարզադաշտից։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկան իրենց խաղով Վոլսկին, Լևանդովսկին և Բլաշչիկովսկին` այդպիսով վերջնականապես ջախջախելով հայկական թիմին։

Գլխավոր թեմաներ