23:34 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Матч Армения - Польша

Հայաստանի հավաքականն անկարող էր դիմագրավել լեհերին

© Sputnik / Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Այն որ Հայաստան-Լեհաստան հանդիպումը մեր հավաքականի համար ծանրագույններից մեկն էր լինելու, պարզ էր խաղից առաջ: Բայց որ մեր ֆուտբոլիստները նման ֆուտբոլ կցուցադրեն ու վեց անգամ գնդակը կհանեն սեփական դարպասից, ոչ ոք չէր էլ կարող մտածել:

ԵՐԵՎԱՆ, 5 Հոկտեմբեր — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում խայտառակ պարտություն կրեց` սեփական հարկի տակ զիջելով Լեհաստանի հավաքականին 1:6 հաշվով:

Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը մեր ու Լեհաստանի հավաքականների միջև անհամեմատ կարևոր էր հյուրերի համար, քանի որ հաղթանակի դեպքում Ադամ Նավալկայի թիմը կարող էր ապահովել առաջին տեղը: Բայց մեր հավաքականն էլ կոնկրետ այս խաղին տրամադրվել էր արդյունքի հասնելու համար:

Կադրային լուրջ խնդիրների պայմաններում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ընտրել էր այն կազմը, որը գտել էր ճիշտ: Բայց, որ մեր ֆուտբոլիստները այդքան տարրական սխալներ թույլ կտան ու ինչ-որ տեղ էլ լեհերին կօգնեն հաղթանակի հասնելու համար, ոչ ոք չէր ծրագրել:

Զարմանալի կերպով ազգային հավաքականի ֆուտբոլիստները սխալվում էին այնպիսի իրավիճակներում, որ մեղմ ասած թույլատրելի չէր: Ռոբերտ Լևանդովսկու կարգի ֆուտբոլիստն էլ, իհարկե, պետք է պատժեր մեկը մյուսի հետևից: Փաստը մնում է այն, որ լեհերը մեզ մեր հարկի տակ ջախջախեցին: Տեղին է ասել՝ պարտվել էլ կա, պարտվել էլ: Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում անօգնական վիճակում էր: Հերթական անգամ՝ ափսոս:

Գլխավոր թեմաներ