04:11 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Վինթերբուրն. «Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է»

© Sputnik/ Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Բրիտանացի հայտնի փորձագետը բացառիկ ֆուտբոլիստ է համարում Հենրիխ Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանական հեռուստաընկերության փորձագետ Նայջլ Վինթերբուրնն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով«Sky Sports»-ին:

«Կարծում եմ, որ նա բացառիկ ֆուտբոլիստ է: Ընթացիկ մրցաշրջանում տեսանք Մխիթարյանին մի փոքր այլ դիրքում. այժմ նա խաղում է որպես ենթահարձակվող: Այդ պարագայում նա կարող է տեղափոխվել աջ, որտեղ հանդես է գալիս Մատան, իսկ Խուանը կտեղաշարժվի կենտրոն:

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ բազմակողմանի է դարձել հարձակման գծում: Միկիի լավագույն դիրքը հենց դա է, քանի որ նա լավ տեմպ ունի, լավ որակ, նա կարող է շրջանցել մրցակցին, ինչպես նաև հայտնվել պաշտպանների հետևում»,- Վինթերբուրնի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Նա նշել է, որ զգում է՝  որ այդպիսի խաղացողները միշտ էլ խնդիրներ են ստեղծում պաշտպանների համար։

Գլխավոր թեմաներ