05:35 13 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թաեքվանդո

Պատանի թաեքվոնդոիստները միջազգային փորձի պակաս ունեն

© Sputnik/ Максим Богодвид
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Բուդապեշտում ընթացավ թաեքվոնդոյի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի յոթ ներկայացուցիչ:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայ մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել թաեքվոնդոյի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

«Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն»,- ասել է նա:

Նրա խոսքով` ձգտում են այդ բացը ներքին առաջնություններով լրացնել:

Հերթական առաջնությունը կանցկացվի «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին:

Գլխավոր թեմաներ