00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպորտ և քաղաքականություն, անհամատեղելի, թե՞ անբաժան ոլորտներ

© Sputnik / Игорь Уткин / Անցնել մեդիապահոցТяжелоатлет Юрий Варданян
Тяжелоатлет Юрий Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաճախ միլիոնավոր մարզասերների կուռքերը սպորտային կարիերան ավարտելուց հետո իրենց գտնում են քաղաքականության մեջ: Լեգենդար մարզիկները մարզական կարիերայի ավարտից հետո շարունակում են իրենց աշխատանքը սպորտում որպես մարզիչ, ոմանք հանգստանում են ծանր ու հագեցած տարիներից, ոմանք էլ հասարակական գործունեություն ծավալում:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

2017 թվականին Լիբերիայի նախագահ ընտրվեց աշխարհի 1995 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ջորջ Վեան: Սա նախկին հայտնի մարզիկների մինչև հիմա գրանցված ամենամեծ հաջողությունն է քաղաքականությունում: Վեան խաղադաշտում հայտնի էր իր արագությամբ, գոլի հեղինակ դառնալու մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ: Միգուցե հենց այս գործոններն են դարձել Լիբերիայի ժողովրդի ընտրության պատճառը: Ինչպես ասում են` ժամանակը ցույց կտա:

Հայաստանում էլ մենք ունենք օրինակներ, երբ աշխարհահռչակ մարզիկները զբաղվել են քաղաքականությամբ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը եղել է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և, վերջապես, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան` Վրաստանում: Լեգենդար ծանրորդը, թերևս, միակ հայ մարզիկն է, որը կարևոր պաշտոններ է զբաղեցրել քաղաքականությունում:

Юрий Варданян - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյանը` վրացիների մասին. ինքնատիպություն, կոլորիտ, հյուրընկալություն

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն էլ ժամանակին իր թեկնածությունը դրել է ՀՀ նախագահի ընտրությունների և ԱԺ պատգամավորների ընտրությունների ժամանակ: Բայց Հակոբկոխյանին չհաջողվեց հասնել հաջողության քաղաքականությունում, ինչպես դա անում էր ռինգում:

Ներկայումս հանրահայտ շատ մարզիկներ քաղաքականությունում ոչ պակաս հաջողությունների են հասել: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ժամանակին սուսերամարտիկ էր և օլիմպիական չեմպիոն: Աշխարհահռչակ ձողացատկորդ Սերգեյ Բուբկան նույնպես միջազգային օլիմպիական շարժման ճանաչված գործիչ է: Թբիլիսիի «Դինամոյի» և իտալական «Միլանի» նախկին պաշտպան Կախա Քալաձեն Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարն է: Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետն է:

Ռուս հայտնի ու լեգենդար շատ մարզիկներ մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո հիմա աշխատում են ՌԴ Դումայում: Աշխարհահռչակ ըմբիշ Ալեքսանդր Կարելինը, օլիմպիական չեմպիոններ Վյաչեսլավ Ֆետիսովը, Իրինա Ռոդնինան, Սվետլան Խորկինան, Ալինա Կաբաևան, Սվետլանա Ժուրովան, Անտոն Սիխարուլիձեն, աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը իրենց հաջողված մարզական կարիերան շարունակում են քաղաքական դաշտում:

Владимир Кличко - Sputnik Արմենիա
Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հինգ մարտերի համար նոր պայմանագիր է ստորագրել RTL հեռուստաընկերության հետ

Արդյո՞ք հեշտ է մարզիկներին քաղաքականությունում դրսևորվել: Բազմիցս նշել ենք, որ սպորտն ու հոգեբանությունը անբաժանելի են: Մեծ հաղթանակներն առանց հավուր պատշաճ հոգեբանական պատրաստության հնարավոր չեն:  Մեծ հաղթանակների հասնելու համար մարզիկներից պահանջվում է աշխատասիրություն, կամք, համառություն, հաղթանակի հասնելու մեծ ցանկություն… Քաղաքականությունում այս որակները պակաս կարևոր չեն: Բայց եթե քաղաքականությունում երբեմն փոխզիջումների են գնում, ապա սպորտում փոխզիջումը հաճախ հավասարվում է պարտության:

Մարզական տարբեր կարգի մրցումներ վերլուծելիս հաճախ ենք առնչվում քաղաքականության հետ: Այնպես չէ, որ իսպառ կարելի է բացառել քաղաքականության ազդեցությունը սպորտային միջոցառումների կամ առանձին մարզիկների արդյունքների վրա: Մեկ բան է պարզ, յուրաքանչյուր մարզիկ կամ թիմ ներկայացնում է երկիր ու ազգ, և հաջողության հասնելու դեպքում մեծարվում է ոչ միայն  հաղթողը, այլ նաև այն երկիրը, որի ներկայացուցիչն է հասել հաջողության: Հնչում է օրհներգը և բարձրացվում դրոշակը:

Լրահոս
0