08:06 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Սիմոն Մարտիրոսյան

Հայ ծանրորդը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով

© Photo : press office of the NOC of Armenia
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչում նվաճեց բացահայտ առավելությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:

Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):

Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետև հաջորդաբար սանձեց նաև 192 և 197 կիլոգրամները:

Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):

 

 

Գլխավոր թեմաներ