00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ջախջախեց Բելառուսին. Հենոն հուսախաբ չարեց ֆուտբոլասերներին. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян с Аразом Озбилисом
Генрих Мхитарян с Аразом Озбилисом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի և Բելառուսի ընտրանու հանդիպումն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Արաս Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ 4:1 հաշվով հաղթանակի հասավ Բելառուսի ընտրանու նկատմամբ ընկերական մրցավեճում:

Առաջին խաղակեսի վերջին երեք րոպեի ընթացքում մերոնք երկու անգամ հասան հաջողության: Հենրիխ Մխիթարյանի մոտ չստացվեց հարվածը ո՛չ նշանակետին, ո՛չ էլ դարպասապահի հետ մղելուց հետո, բայց վրա հասած Արաս Օզբիլիսը բացեց հաշիվը: Իսկ 45-րդ րոպեին Էդգար Մալաքյան-Տիգրան Բարսեղյան-Հենրիխ Մխիթարյան եռաքայլ կոմբինացիան ավարտվեց մեր ավագի դիպուկ հարվածով: Մխիթարյանը խփեց իր 24-րդ գնդակը Հայաստանի հավաքականի կազմում:

Անկասկած, առաջին կեսի վերջնամասը սառը ցնցուղ էր բելառուսների համար: Ունենալով գոլային պահերով զգալի առավելություն` հյուրերը պարտվում էին 0:2 հաշվով: Բացի այդ էլ երկրորդ կեսի սկզբում Ռումյան Հովսեփյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպաս: Ինտրիգը խաղ վերադարձավ շատ արագ, քանի որ վրացի մրցավարը 11 մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին, ու Անտոն Սարոկան կրճատեց հաշիվը:

Հանդիպման ընթացքում Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս բերեց համարյա բոլոր նորեկներին: Հայկ Իշխանյանն ու Էրիկ Վարդանյանը խաղաժամանակ ստացան, իսկ «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ վերջակետ դնելով այս հանդիպմանը՝4:1:

Մինչ այս հանդիպումը կողմերը վեց անգամ մրցել էին իրար դեմ ու Բելառուսն ուներ երեք հաղթանակ, ևս երկու հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով: Այս վիճակագրությունը մեր ընտրանին փոխեց իր օգտին` երկրորդ հաղթանակը տոնելով բելառուսների նկատմամբ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը. ֆուտբոլիստն ուղղեց «սխալը». տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականը Բելառուսի ընտրանու հետ խաղով, կարելի է ասել, նոր փուլ սկսեց: Մեր թիմը սկսում է նախապատրաստվել գալիք ընտրական հանդիպումներին: Պարզ է, որ ընկերական խաղերը շատ մեծ նշանակություն ունեն, առավել ևս, որ հավաքականի մարզիչն աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարն անհաջող անցկացնելուց հետո հայտարարեց, որ հավաքականին նոր արյուն է հարկավոր:

Տեղին է նշել, որ Բելառուսի հավաքականն էլ աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարը մեր թիմի պես ձախողել էր. ու մրցակցի համար էլ այս խաղը մեծ նշանակություն ուներ ապագայի հետ կապված: Եվ առաջին խաղակեսում չնայած նրան, որ մեր թիմը երկու գնդակի առավելություն ստացավ, գնդակ խփելու անհամեմատ ավելի մոտ էին բելառուսները: Պավել Նեխայչիկը, Պավել Սեդկոն, Նիկիտա Նաումովը, Մաքսիմ Վոլոդկոն չիրացրին իրենց գոլային պահերը, և մրցակիցը պատժվեց:

Իհարկե, անկախ հանդիպման բնույթից (չմոռանանք խաղն ընկերական էր), և բացի այդ էլ մրցակիցը ուժեղների շարքից չէր, արդյունքը միանշանակ կարևոր է: Պարզ երևաց, որ մեր հավաքականը կայուն խաղ ցուցադրելու համար դեռ շատ աշխատանք ունի կատարելու: Իհարկե, հաղթողներին չեն քննադատում, բայց կարծում եմ` այս հաղթանակից հետո էլ պետք է հետևություններ անել:

Լրահոս
0