21:34 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գրիգոր Մխիթարյան

Ոսկի, արծաթ, բրոնզ. սամբոյի աշխարհի առաջնությունում մեդալները հայերինն են

© Sputnik/ Максим Богодвид
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղըզ Մուհամեդալի Էրգեշովին:

Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիլ Վոևոդինին:

Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝  նվաճել բրոնզե մեդալ:

Գլխավոր թեմաներ