20:58 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.55
  • GBP612.81
  • EUR551.61
  • RUB7.21
Յանա Եգորյան

Եգորյանը Բելգիայում կպայքարի աշխարհի լավագույն սուսերամարտիկի կոչման համար

© Sputnik / Григорий Сысоев
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
2710

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Բելգիայում կմասնակցի աշխարհի գավաթին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը ելույթ կունենա կանանց շրջանում սուսերամարտի Աշխարհի գավաթի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Весь спорт» գործակալությունը։

Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 17–-ից 19–ը բելգիական Սինթ-Նիկլաաս քաղաքում։

Յանա Եգորյանը, որը կրկնակի նվաճել է լավագույն սուսերամարտիկի կոչումը, ներառված է մրցաշարում։

Աշխարհի առաջին «տասնյակում» Բելգիայում նախատեսում են հանդես գալ սուսերամարտիկներ Ուկրաինայից, Վենգրիայից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից։

Հիշեցնենք, որ Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում է եղել, և նախատսում է առաջիկայում կրկին գալ։ Հայտնի սուսերամարտիկը հանդիպել է հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, ում 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան էր։ Մայրը աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

Գլխավոր թեմաներ