12:22 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Ժոզե Մոուրինյու և Հենրիխ Մխիթարյան

Փորձագետ. Մխիթարյանը պիտի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

© REUTERS / Jason Cairnduff
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
28401

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Բրիտանական «Sky Sports»-ի փորձագետ Պոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի գտնվելու նպատակահարմարության մասին: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Նա նաև անդրադարձել է մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հայտարարությանը:

«Կարծում եմ, որ Մխիթարյանն ավելի լավ էր խաղում մրցաշրջանի մեկնարկում, երբ Պոգբան թիմում էր: Կարծում եմ՝ նրանք լավ են համագործակցում:

Միկին մի քիչ անհաջողակ է, ես նրա մեծ երկրպագուն եմ: Սակայն Մոուրինյուի այդ հայտարարությունից հետո շոկի կենթարկվեմ, եթե հունվարին նա չլքի այդ ակումբը»,- ասել է Մերսոնը:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը:

«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 3-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, սակայն հետո սկսեց աստիճանաբար անհետանալ»,- ասել է Մոուրինյուն:

 

Գլխավոր թեմաներ