04:57 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը». Express

© Sputnik/ Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
47201

Մխիթարյանը միակն է, որ իսկապես արժանացել է Չեմպիոնների Լիգայի մեդալին, բայց «Օլդ Թրաֆորդում» նրան այլևս տեսնել չեն ուզում, գրում է անգլիական Express պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր — Sputnik. Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կլքի «կարմիր սատանաների» շարքերը, գրում է անգլիական Express պարբերականը։

Երեկ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ խաղում հանդես է եկել ԲԿՄԱ-ի դեմ։ Մխիթարյանը կրկին դուրս չի եկել խաղադաշտ։

««Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, կվաճառի Մխիթարյանին։ Հայ կիսապաշտպանը «Օլդ Թրաֆորդում» անցանկալի անձ է դարձել։ Այն, որ Հենրիխը չի ընդգրկվել ԲԿՄԱ-ի դեմ խաղի (որը ոչինչ չէր որոշում) հայտացուցակում, հաստատում է նրա հեռանալու հավանականությունը։ Մոուրինյուն ուզում է «պայթուցիկ» «տասնյակ» տեսնել իր թիմում, որն ունակ կլինի հաղթահարելու նաև «փոթորիկը»։ Մխիթարյանն այդ հայեցակարգին չի համապատասխանում», — գրում է Express-ը։

Ժոզե Մոուրինյուն հայ կիսապաշտպանին չի ներառել հայտացուցակում, և նրանք, ովքեր կարծում են, թե Միկին կիրակի խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, փրփուրներից են կառչում։ Տպավորություն է ստեղծվում, որ «Օլդ Թրաֆորդում» Մխիթարյանի ներկայությունը անհիմն ու անցանկալի է, ընդգծում է Ехpress-ը։

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, կասկած լինել անգամ չի կարող։ Անցյալ խաղաշրջանում նա իսկական «փոթորիկ» էր։ Նա մյուսներից առավել (գուցե միայն բացառությամբ Սերխիո Ռոմերոյի) արժանի էր Եվրոպայի Լիգայի իր մեդալին», — գրում է պարբերականը` նշելով, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենը շատ վաղուց է եղել։

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ կիսապաշտպանին հայտագրել էին «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 6 խաղից միայն մեկին, որտեղ նա դուրս էր եկել փոխարինման։

Գլխավոր թեմաներ