04:46 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Խաչանով

Հայկական արմատներով թենիսիստը Australian Open–ում կներկայացնի Ռուսաստանը

© Flickr/ si.robi
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Australian Open տղամարդկանց առաջնության հայտացուցակն այսօր է հրապարակվել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Australian Open-ին։ Այս մասին նշված է թենիսի առաջնության կայքում։

Մարզիկը կներկայացնի Ռուսաստանը տղամարդկանց առաջնությունում, որ կանցկացվի 2018 թվականի հունվարի 15-ից 28-ը Մելբուրնում։

Խաչանովից բացի, մրցաշարի հիմնական ցանկում ընդգրկված են նաև Անդրեյ Ռուբլյովը, Դանիիլ Մեդվեդևը, Եվգենի Դոնսկոյն ու Միխայիլ Յուժնին։

Կարեն Խաչանովը հայտնի թենիսիստ է, արժանացել է նաև Ռուսաստանի Սպորտի վարպետ կոչմանը։ Պատանեկան օլիմպիադայի հաղթող է (2014)։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի 50 լավագույնների վարկանիշում 32-րդ տեղն է զբաղեցնում։

Գլխավոր թեմաներ