04:57 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Դահուկավազքի գավաթի առաջնություն

Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար

© Sputnik/ Асатур Есаянц
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշել է, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա և Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում.

«Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադևոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաև Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսևորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով: Մարիամ Միքայելյանը չի մասնակցել մրցաշարերին՝ հարբուխի պատճառով: Այս դահուկորդները ևս մեկ մեկնարկ կունենան դեկտեմբերի 10-ին»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Սարգսյանը տեղեկացրել է, որ հայ լեռնադահուկորդները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար: Հարություն Հարությունյանն ու Վազգեն Առաքելյանը վարկանիշային մրցաշարերի են Ավստրիայում և Իտալիայում:

Օլիմպիական ուղեգրին մոտ է մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է լինի դասակարգման աղյուսակի 300 լավագույնների շարքում: Այդ դեպքում, մեր երկիրը օլիմպիական խաղերում կկարողանա ունենալ ևս մեկ դահուկավազորդ, որի միավորները կլինեն 100-ից ցածր:

Գլխավոր թեմաներ