00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թյուրիմացական 10 լավագույնը». Ջուլֆալակյանը պատրաստ է ձրի խորհուրդներով օգնել նախարարությանը

© UnitedworldwrestlingАрсен Джулфалакян
Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը դժգոհ է 10 լավագույն մարզիկի քվեարկության նոր ձևաչափից և լավագույնների ցանկը կազմելու սեփական տարբերակն է առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Այս տարվա «10 լավագույն մարզիկների ցանկը «թյուրիմացական է», Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։

Церемония чествования десяти лучших спортсменов Армении - Sputnik Արմենիա
Մարզիկների լավագույն տասնյակի ընտրության մութ կողմը, կամ որոշիչ–խառնակիչ sms

«Որպեսզի նման թյուրիմացական «10 լավագույն» այլևս չունենանք, առաջարկում եմ մշակել մրցումների համապատասխան ցանկ,որոնցից յուրաքանչյուրից նվաճված մեդալը՝ կախված դրա հարգից, մեդալակիրին միավորներ կապահովի, որոնց հանրագումարի արդյունքում էլ տարվա վերջում ավտոմատ կերպով կունենանք տարվա «լավագույն մարզիկ»,- գրել է նա։

Նա առաջարկել է օլիմպիական ոսկին հաշվել 20 միավոր, արծաթը`15, բրոնզը`10 միավոր։

«Եվ նույն սկզբունքով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների դեպքում (ինչպես նաև նախապես որոշված կարևոր այլ մրցաշարերի…)»,- գրել է ըմբիշը։

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Նշենք, որ 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը, Տիգրան Կիրակոսյանը:

«Թե չէ այսօր ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պրոֆեսիոնալ լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝ անկախ այդ մարզիկի` տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից…»,- գրել է Ջուլֆալակյանը։

Նրա խոսքով, արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ։

«Մի խոսքով, պատրաստ ենք սպորտի նախարարությանը օգնել արժեքավոր խորհուրդներով,ոչ միայն տվյալ խնդրում…»,- գրել է մարզիկը։

Նա գրառման վերջում ընդգծել է, որ պաշտոն ու աշխատավարձ հաստատ չի ուզի դրա համար։ «Գոհ եմ»,- նշել է նա և հրարապարակել մի տեսանյութ, որում լավագույն տսանյակում հայտնված Արթուր Ալեքսանյանը նույնպես դժգոհում է այս տարվա ցուցակից։

Հիշեցնենք, որ այս տարի լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգը փոխվել էր։

Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկեց հանրությունը, իսկ դեկտեմբերի 25-ին տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրին հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցեց Հայաստանի տասը լավագույն մարզիկների ձևավորման գործընթացին։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։

Համաձայն նոր կանոնակարգի` Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:

Լրահոս
0