18:07 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Միհրան Հարությունյան

Ըմբիշ Միհրան Հարությունյանը բացահայտեց հաջողության գաղտնիքը. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն Instagram-ի իր բաժանորդներին մի գաղտնիք է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ում տեսանյութ է հրապարակել և ցույց տվել հաջողության բանաձևը։

«Հաջողության հասնելու համար պետք է ամեն օր աշխատել։ Այսօրվա գործը մի թողեք վաղվան, հիմա արեք դա», — տեսանյութին կից գրել է Հարությունյանը։

 

Տեսանյութը 12 ժամում ավելի քան 24 հազար «լայք» է հավաքել, իսկ Հարությունյանի կինը՝ Մակտինա Բեբիա-Հարությունյանը, մեկնաբանություններում կարճ գրել է՝ «իմ կյանք»։

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։

Գլխավոր թեմաներ