05:00 24 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Սանչեսը գնում է ոչ թե «Սիթի», այլ «Յունայթեդ». ի՞նչ է սպասում Մխիթարյանին

Hakob Berberyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (124)
47521

Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» մոտ է իրականությանը։ Մխիթարյանի կարիերայում, կարծես, այլ փոփոխություն է սպասվում։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Անգլիական լրատվամիջոցները միաբերան նշում են, որ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկնելու է Մանչեսթեր քաղաք, բայց արդեն ոչ թե «Սիթի» ակումբ, այլ «Յունայթեդ»: Ժոզե Մոուրինյոնի ակումբը չիլիացուն ավելի բարձր գումար է առաջարկել տրանսֆերի համար և ավելի բարձր անհատական աշխատավարձ:

Իհարկե, Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» հայ երկրպագուների համար ինչ-որ արտասովոր նշանակություն չունի, բայց չմոռանանք, որ մի քանի օր առաջ Մոուրինյոն առաջարկում «Արսենալին» փոխանակել Սանչեսին Մխիթարյանով:

Բրիտանական հեղինակավոր պարբերականները նշում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն բանակցում է «Արսենալի» հետ, ու Սանչեսի տեղափոխությունը «Յունայթեդ» շատ մոտ է իրականանալուն, քանի որ Մոուրինյոյի ակումբը ավելի բարձր գումար է առաջարկել տրանսֆերի համար, քան «Սիթին»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բոլորն արդեն նշում էին, որ Սանչեսի համար «Սիթին» առաջարկել է 20 մլն ֆունտ, և չիլիացին, ամենայն հավանականությամբ, համալրելու է Պեպ Գվարդիոլայի թիմը:

Սակայն, ինչպես նշում  է Sky Sports-ը,  «Մանչեսթեր Յունայթեդը»  Սանչեսի տեղափոխման համար առաջարկել է 25 մլն ֆունտ և ավելի բարձր աշխատավարձ չիլիացուն, և վերջինս կհայտնվի կարմիր սատանաների կազմում: Ստացվում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը դեպի «Արսենալ» նույնպես կարող է կայանալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար սահմանել էր 30-35մլն ֆունտ (տարբեր տվյալներով): Բայց եթե փոխանակություն իրականացվի, ապա ամեն ինչ անհամեմատ հարթ կանցնի, ու Հենրիխը կդառնա «Արսենալի» ֆուտբոլիստ: Հենրիխի` «Արսենալ» տեղափոխվելու միակ խոչընդոտը կարող է դառնալ հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (124)

Գլխավոր թեմաներ