00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ձեզանից չեմ վախենում, ես բացվում եմ ձեր առաջ». Մեդվեդևա–Բաբասյանը` կյանքի մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցФигурное катание. Чемпионат Европы. Женщины. Произвольная программа Евгении Медведевой
Фигурное катание. Чемпионат Европы. Женщины. Произвольная программа Евгении Медведевой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (հոր կողմից` Բաբասյան) պատմել է, թե ինչն է նրան ուժ հաղորդում պատվո հարթակին կանգնելու համար և ինչով է զբաղվում ազատ ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը դարձել է Առաջին ալիքով ցուցադրված հինգրոպեանոց տեսահոլովակի գլխավոր հերոսուհին։ Տեսահոլովակը նվիրված է ռուս մարզիկներին։

Евгения Медведева - Sputnik Արմենիա
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը հանրահայտ ապրանքանիշի դեմքն է դարձել

Ֆիլմը պատմում է նրա ամենօրյա մարզումների, ապշեցուցիչ ելույթների և հետաքրքրությունների մասին։

Սառույցի վրա մրցակիցներ, իսկ կյանքում ընկերուհիներ Ալինա Զագիտովան և Եվգենյա Մեդվեդևան մարզվում են նույն մարզչի` Էթերի Տուտբերիձեի մոտ։ Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Եվգենյան դարձել է արծաթե մեդալակիր` Զագիտովային զիջելով ոսկե մեդալը։ Երկու աղջիկները Ռուսաստանը կներկայացնեն Փհենչհանի օլիմպիական խաղերում` կանանց մենասահքում։

Առաջին ալիքը տաղանդավոր մարզիկների ճակատագիրը համեմատում է հայտնի գեղասահորդների` Ալեքսեյ Յագուդինի և Եվգենի Պլյուշչենկոյի հետ։

Երկու ռուս գեղասահորդներն էլ մարզվել են մեկ մարզչի` լեգենդար Տատյանա Տարասովայի մոտ։ 2002թ-ին Պլյուշչենկոն և Յագուդինը մրցել են Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիադայում։ Այդ ժամանակ հանդիսատեսին ապշեցրել է Պլյուշչենկոյի տեխնիկական սահքը և Յագուդինի զգացմունքային ելույթը։ Ալեքսեյը շահել է ոսկի, իսկ Եվգենին` արծաթ։

Այսօր կանխատեսում են, որ Մեդվեդևան օլիմպիադայում կհաղթի և, ինչպես Յագուդինը, նա էլ կվերադառնա ոսկե մեդալով, իսկ Զագիդովան` արծաթով։

Евгения Медведева - Sputnik Արմենիա
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է` ինչից է հաճույք ստանում

Սա երկու մարզիկների ճակատագրում միակ զուգադիպությունը չէ, նրանք շատ ընդհանրություններ ունեն. զգացմունքային ծրագիրն ինչպես Յագուդինի, այնպես էլ Մեդվեդևայի գլխավոր հաղթաթուղթն է։

Եթե Ալեքսեյը ժամանակին շաղ էր տալիս ձյունը և ժպտում հանդիսատեսին, ապա Եվգենյան նոր հնարք է կիրառում գեղասահքում։

2016թ-ին Մեդվեդևան դիմել է հանդիսատեսին. «Ես ձեզ չեմ լսում, մարմինս փշաքաղվում է նրանից, որ ես ձեզ սրտով եմ զգում։ Ես ձեզանից չեմ վախենում, ես ձեր առաջ բացվում եմ»։ Այդ ամենը նա ասել է ժեստերի լեզվով։

«Մեր սպորտը կիսով չափ արվեստ է։ Մենք ամեն օր կերտում ենք մեզ», — պատմել է Ռուսաստանի ամենագեղեցիկ գեղասահորդուհիներից մեկը։

Աղջիկը նշել է, որ ամեն օր հայելու առաջ մշակում է ծրագիրը։ Եվգենյան սովորել է ամեն ինչ արտահայտել ոչ թե բառերով, այլ մարմնի լեզվով։ Նրա ելույթները միշտ տարբերվում են զգայական շարժումներով և փակ աչքերով։

«Այն պահերին, որոնք հոգեհարազատ են ինձ, ես փակում եմ աչքերս… Ես փակում եմ աչքերս, որովհետև չեմ ուզում կորցնել այդ ակնթարթը», — ասել է Մեդվեդևան։

Գեղասահորդուհին երբեք չի բաժանվում իր սիրելի փափուկ խաղալիքից` մեծ աչքերով սև կատվից։ Այդ խաղալիքը «Սեյլոր Մուն» ճապոնական մուլտսերիալի կերպար է` ուսուցիչ կատու Լունան։ Անիմեի հերոսի նման Լունեն երբեք չի լքում հայտնի գեղասահորդուհուն։ Մեդվեդևան բազմիցս է խոսել անիմեի հանդեպ սիրո մասին (ճապոնական մուլտֆիլմերի)։ Ազատ ժամանակ նա նկարում է սիրելի մուլտֆիլմերի կերպարներին։

Մեդվեդևան նաև պատմել է, որ նախկինում բուռն զգացմունքներ չի ապրել հաղթանակի ժամանակ, բայց հիմա աննկարագրելի ուրախություն է զգում հանդիսատեսի աջակցությունից։

«Հիմա ես շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրին», — նշել է Եվգենյան։

Սակայն միայն անկեղծությունը բավարար չէր լինի երեք համաշխարհային ռեկորդների համար. նա երկու անգամ հաղթել է Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Եվգենյան համարվում է մոլորակի ամենալավ տեխնիկա ունեցող գեղասահորդուհիներից մեկը։ Կարելի է միայն նախանձել, թե ինչպես է նա կարողանում հանդարտ դեմքով այդքան բարդ հնարքներ կատարում սառույցի վրա։

Լրահոս
0