12:15 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյան․ «Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, իմ կյանքում նոր գլուխ եմ սկսում»

© REUTERS / Andrew Yates
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (236)
16810

Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», պատմել է, որ նոր փուլ է սկսում իր կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ուզում մեղավորներ փնտրել «Մանչեսթեր Յունայթեդում» իր ոչ այդքան հաջող ելույթների մեջ։ Այդ մասին նա ասել է Sky Sports-ին տված հարցազրույցում։

Վերջին ամիսներին 29-ամյա Մխիթարյանը դադարել էր հանդես գալ Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում։

«Չեմ ցանկանում արդարացում գտնել։ Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել։ Նոր գլուխ եմ սկսում իմ կյանքում, իմ ֆուտբոլային կարիերայում և ես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Իհարկե, ուրախ կլինեմ ավելի շատ բանի հասնել, քան հասել էի «Մանչեսթեր Յունայթեդում»», — ասել է ֆուտբոլիստը։

Նա նշել է, որ «Արսենալում» կցանկանար ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Չեմ ուզում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, այլ ուղղակի ուզում եմ վայելել ֆուտբոլը, առավելագույն ջանքեր գործադրել, իսկ հետո կտեսնեմ, որ ինձ մոտ ստացվել է», — ասել է կիսապաշտպանը։

Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվել են ռուսական ակումբները։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել հունվարի վերջին, այդ օրվանից նա «զինագործների» թիմում երկու խաղի է մասնակցել։ «Սուոնսիի» դեմ առաջին խաղում կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման, սակայն չկարողացավ օգտակար լինել իր թիմին։ Բայց «Էվերտոնի» դեմ երկրորդ խաղը նրա հաղթարշավն էր. Մխիթարյանը երեք գոլային փոխանցում իրականացրեց և խաղաշրջանի ընթացքում իրականացրած գոլային փոխանցումների քանակով հավասարվեց չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին, որը Հենրիխի փոխարեն տեղափոխվել է «Մաչեսթեր Յունայթեդ»։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (236)

Գլխավոր թեմաներ