20:45 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Հայաստանի հավաքական

Կոնգոն Հայաստանին «իջեցրել» է մեկ հորիզոնականով. ՖԻՖԱ–ի վարկանիշ

© Sputnik / Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Աղյուսակից դատելով` Իրանի հավաքականը 58 կետով առաջ է անցել Հայաստանից, որն ավելի վատ է խաղում, քան Սալվադորի հավաքականը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանը ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում 91-րդ տեղում է։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում։ Նախորդ վարկանիշի համեմատ` Հայաստանի հավաքականն իր դիրքը զիջել է մեկ հորիզոնականով և տեղավորվել Կանադայի, Սալվադորի (կիսում են 89-90-րդ տեղերը) և Կիպրոսի մեջտեղում (92-րդ)։

Վարկանիշի առաջատարը Գերմանիան է, երկրորդ հորիզոնականում` Բրազիլիան, որին հաջորդում է Պորտուգալիան։ Մինչև 17-րդ հորիզոնականը ներառյալ փոփոխություն չի եղել։

Լավագույն ցուցանիշը գրանցել է Կոնգոն, որը նախորդ վարկանիշի համեմատ դիրքը բարելավել է 8 հորիզոնականով և հայտնվել 88-րդ տեղում` Հայաստանին «իջեցնելով» մեկ հորիզոնականով։

Հայաստանի հարևան Իրանը 33-րդ հորիզոնականում է, Վրաստանը` 100-րդ, Ադրբեջանը` 119-րդ։

Գլխավոր թեմաներ