00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դու հա՜յ ես. երիտասարդական հոկեյի լիգայի ռմբարկուն պատմել է Գալուստյանի հանդիպման մասին

© Пресс-служба ХК "Авангард"Артем Манукян
Артем Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական արմատներով մարզիկը պատմել է, թե ինչն է դժվարությամբ տրվում սպորտում և ինչը չպետք է հանդուրժի տղամարդը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Արտյոմ Մանուկյանը նրանցից է, ում հետ Օմսկի երկրպագուները կապում են «Ավանգարդ» հոկեյի թիմի ապագան, գրում է Omsk.mk-ը։

«Այդ հոկեյիստը տարբերվում է հիանալի տեխնիկայով և հոկեյի ինտելեկտով։ Արտյոմը գիտի` ում և երբ փոխանցում անի. դրա վկայությունը 66 արդյունավետ փոխանցումներն են, որոնք նա կատարել է անցած խաղաշրջանի ընթացքում։ Երիտասարդ հարձակվողի խաղի մասին ամենից լավ խոսում են 39 տափօղակները, որոնք նա փոխանցել է նույն խաղաշրջանում», — նշված է հոդվածում։

Լրագրողի հարցին, թե պատահակա՞ն է արդյոք այն, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հիմա մի ամբողջ հայկական սփյուռք կա (Անդրեյ Ալթիբարմաքյան, Ալեքսեյ Փոլոդյան, Արտյոմ Մանուկյան), մարզիկը բացասական պատասխան է տվել։

Игроки молодежной /U-20/ сборной России по хоккею - Sputnik Արմենիա
Հայկական մականը NHL-ի ապագա հու՞յսն է

«Ոչ, դա վկայում է հոկեյի տարածվածության աճի մասին, երբ դրանով «վարակվում» են նույնիսկ հոկեյից հեռու ժողովուրդները։ Նայելով մեզ` հայերիս, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, հիմա իմ հայրենակիցներից շատերն իրենց երեխաներին տանում են հոկեյի խմբակներ, և դա հիանալի է», — ասել է նա։

Ինչ վերաբերում է հայկական ազգանվանը, Արտյոմը խոստովանել է` մշտապես լսում է այն մասին, որ դրանով առաջ չես գնա հոկեյում։

Մարզիկը փորձում է ուշադրություն չդարձնել դրան և սառույցի վրա ապացուցել, թե ով է հոկեյիստը, ով` ոչ։ Նա նշել է, որ ազգանունն այստեղ գլխավորը չէ։

Մայրցամաքային հոկեյի լիգայի փակման արարողության ժամանակ, որտեղ Արտյոմ Մանուկյանին պարգևատրել են որպես Երիտասարդական հոկեյի լիգայի (ԵՀԼ) լավագույն հոկեյիստ, Միխայիլ Գալուստյանը շատ է ուրախացել։

Այն հարցին, թե արդյոք դա հաճելի է եղել երիտասարդ հոկեյիստի համար, նա պատասխանել է. «Այն էլ ինչպես։ Ինձ ու Միխայիլին ծանոթացրին արարողությունից առաջ նախասրահում։ Նա շատ զարմացավ, երբ իմացավ, որ հայն է դարձել ԵՀԼ լավագույն հոկեյիստ։ Սկսեց կատակել այդ առիթով, մենք միասին լուսանկարվեցինք։ Իսկ հետո, երբ արարողության ժամանակ ես նստած էի դահլիճում, իսկ Միխայիլը բեմում սկսեց խոսել իմ մասին, շատ հաճելի էր»։

Պատասխանելով այն հարցին, թե հե՞շտ է արդյոք նրան հունից հանելը, Արտյոմն ասել է, որ փորձում է հումորով մոտենալ ամեն ինչին, սակայն կան արտահայտություններ, որոնք տղամարդը չի կարող հանդուրժել։

«Ես ամենին ինչին փորձում եմ հումորով վերաբերվել, բայց իհարկե, ինձ կարելի է բարկացնել։ Կան բառեր, որոնք ոչ մի տղամարդ չպետք է հանդուրժի։ Ե՞րբ եմ վերջին անգամ կռվել։ Անցած ամռանը։ Ես ու եղբայրը գնում էին մեքենայով, տարաձայնություն ծագեց ինչ-որ հարբածների հետ։ Նրանք ակնհայտորեն անցան սահմանները, և ստացվեց այն, ինչ սովորաբար լինում է…. Տղամարդը չպետք է թույլ տա, որ վիրավորեն իրեն», — ասել է հոկեյիստը։

Արտյոմ Մանուկյանը Օմսկի հոկեյի սան է։ Նրան և եղբորը` Տիգրանին, Օմսկի «Տոպոլինի» պալատ է բերել հայրը, որը Հայաստանից տեղափոխվել է Սիբիր։ «Օմսկիե Յաստրեբի» ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանն ավելի քան 100 միավոր է հավաքել Երիտասարդական հոկեյի լիգայում և ռեկորդ գրանցել խաղաշրջանում արդյունավետ միավորների քանակով։

Լրահոս
0