00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել. նրա հարցազրույցը

© REUTERSАрмянский полузащитник Генрих Мхитарян после гола в ворота Уотфорда
Армянский полузащитник Генрих Мхитарян после гола в ворота Уотфорда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» հետ հանդիպման (3:0) լավագույն խաղացող:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik.  «Արսենալի» կիսապաշտպանի խաղը Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը գնահատել է 8,8, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկու թիմերի խաղացողների շրջանում:

8,8 գնահատականին արժանացել է նաև «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, որը խաղի ընթացքում ետ մղեց 11 մ հարվածը: Սակայն նա լրացուցիչ վիճակագրական հաշվարկներով զիջել է Մխիթարյանին: Հայաստաnի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» հետ հանդիպման (3:0) լավագույն խաղացող:

Армянский полузащитник Генрих Мхитарян после гола в ворота Уотфорда - Sputnik Արմենիա
Մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում, Մխիթարյանը փայլում է «Արսենալում»

Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Խաղն ավարտվել է «զինագործների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։ 8-րդ րոպեին հաշիվը բացել է պաշտպան Շկոդրան Մուսթաֆին, թիմերը ընդմիջման են գնացել «Արսենալի» նվազագույն առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում լոնդոնցիները Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով հաշիվը դարձրել են 3։0։

59-րդ րոպեին Օբամեյանգը Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկել է «Ուոտֆոդի» դարպասը։ 18 րոպե անց աչքի է ընկել նաև Մխիթարյանը՝ փոխանցում ստանալով Օբամեյանգից։ Դարպասապահը չի կարողացել պահել տուգանայինից իրականացրած հարվածը։

Ի դեպ, Armsport.am-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո տված հարցազրույցում անդրադարձել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակին:

«Իհարկե, նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո այսօր շատ դժվար էր մեզ համար: Պետք է ուժ գտնեինք երկրպագուներին ապացուցելու, որ եղածը պարզապես ձախորդություն էր», ասել է Մխիթարյանը:

Նա հավաստիացրել է, որ «Միլանի» հետ խաղից հետո թիմը որոշակի վստահություն է ձեռք բերել և դրանից էլ օգտվեց երեկվա խաղում:

Футболисты ФК Арсенал празднуют гол в матче Лиги Европы Милан - Арсенал (8 марта 2018). Милан, Италия - Sputnik Արմենիա
Հենոն լավագույնն է. նա գերազանցել է թիմակիցներին ու մրցակիցներին

«Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը խփել: Այդ դրվագից հետո ավելի վստահ դարձանք և կարողացանք երրորդ գնդակն էլ խփել»,- ասել է ֆուտբոլիստը հավելելով, որ միշտ վայելում է Օբամեյանգի հետ խաղը, դա նրա համար յուրահատուկ հնարավորություն է:

Մխիթարյանը վստահեցրել է, որ պետք է շարունակեն նման ոգով և որքան հնարավոր է շատ գոլի հեղինակ դառնան:

«Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իսկական ֆանատ են և գալիս են ստադիոն: Նրանց, ովքեր գալիս են ստադիոն միայն հաղթանակների համար, բան չունեմ ասելու»,-եզրափակել է նա:

Լրահոս
0