12:14 22 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Լևոն Արոնյան

Արոնյանի մարզիչը խոսել է շախմատիստի պարտության մասին. առաջին քայլն էր սխալ

CC BY 2.0 / Wolfgang Jekel / London Chess Classic 2016
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կրամնիկի հետ խաղաց այն խաղը, որը 12 տարի առաջ չեմպիոն դարձրեց ռուսաստանցուն։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ խաղում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի սխալն առաջին քայլն էր։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արոնյանի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, FIDE-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը։

Նրա խոսքով` Արոնյանը երբեք E4 քայլ չի անում սպիտակներով, բայց նախօրեին խաղաց հենց այդ քայլը: Դա թույլ տվեց Վլադիմիր Կրամնիկին կիրառել իր սիրած Բեռլինյան պաշտպանությունը, ինչը չէր կարելի թույլ տալ, համոզված է մարզիչը:

Մարզիչը հիշեցրեց, որ հենց Բեռլինյան պաշտպանությունն է թույլ տվել Վլադիմիր Կրամնիկին դառնալ շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն` հաղթելով Գարի Կասպարովին։ Այն ժամանակ Կասպարովը սկզբունքորեն ցանկացել էր մրցակցին հաղթել հենց իր սիրած տարբերակով, բայց դա նրան չէր հաջողվել

Լևոն Արոնյանի մարզիչը մեկնաբանեց նաև հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի առաջին երկու պարտիաները` չինացի Դին Լիրենի և ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ։ Երկուսն էլ ոչ-ոքի ավարտվեցին։ Ինչպես նշել է Նադալյանը, Լևոն Արոնյանը Դին Լիրենի հետ առաջին պարտիայում կարող էր ռիսկի դիմել և հաղթել, բայց բավարարվել է ոչ-ոքի արդյունքով: Ինչ վերաբերում է Շաքրիար Մամեդյարովի հետ երկրորդ պարտիային, ապա Արոնյանն այն շատ վստահ անցկացրեց, ճիշտ քայլերով հավասարեցրեց դիրքը և հեշտությամբ ոչ-ոքի արեց:

Գնահատելով Արոնյանի շանսերը հավակնորդների մրցաշարում` Նադանյանն ընդգծեց, որ Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ: Մրցաշարը բաղկացած է 14 տուրից, և ամեն ինչ դեռ առջևում է:

«Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ», — շեշտեց մասնագետը:

Հիշեցնենք, որ բեռլինյան մրցաշարին մասնակցում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շաքրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Մամեդյարովը և Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիրենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

Հաջորդ պարտիան Արոնյանը կխաղա մարտի 13-ին Սերգեյ Կարյակինի հետ։

Հավակնորդների մրցաշարը կանցկացվի շրջանաձև համակարգով. երկու շրջանով և 14 փուլով։

Հաղթողը իրավունք կստանա խաղալու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ Լոնդոնում այս տարվա նոյեմբերի 9-28-ը։

Գլխավոր թեմաներ