00:50 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Օլիմպիադա 2016, թռիչքներ բատուտի վրա, տղամարդիկ

Սերգեյ Ազարյանը բատուտի վրա ցատկի Ռուսատանի առաջնությունում ոսկի է նվաճել

© Sputnik / Рамиль Ситдиков
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Վորոնեժցի Սերգեյ Ազարյանը ամենաբարձր գումարային գնահատականն է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Վորոնեժցի մարզիկ Սերգեյ Ազարյանը ոսկե մեդալ է նվաճել բատուտի Ռուսաստանի առաջնությունում` Մոսկվայի մարզում։ Այս մասին հայտնում է Р-Спорт սպորտային հարթակը։

  

Եզրափակչում Ազարյանը գումարային 61,065 միավոր է հավաքել անհատական ցատկերում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Օլեգ Սելյուտինը (Ռոստովի մարզ, 59,780 միավոր)։ Մրցանակակիրների եռյակը եզրափակել է Դմիտրի Ուշակովը (Կրասնոդարի մարզ, 59,695 միավոր):

Աղջիկների մրցույթում առանձնացել է Յանա Պավլովան, որը Կրասնոդարի մարզն էր ներկայացնում։ Նա հաղթել է 55,875 միավորով։ Արծաթը բաժին է հասել Ալեքսանդրա Բոնարցևային (Բելգորոդի մարզ, 53,015 միավոր), բրոնզը` Կարինա Աֆոնինային (Ռոստովի մարզ, 52,890 միավոր)։

Գլխավոր թեմաներ