00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկայանա արդյո՞ք Վիկ Դարչինյանի վերջին մենամարտը. «կատաղի ցուլը» բացում է փակագծերը

© Sputnik / Asatur YesayantsБывший боксер Вик Дарчинян
Бывший боксер Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դարչինյանը վստահեցնում է` ազգությամբ ռուս իր կինը շատ լավ հասկանում է հայերեն ու կարող է պատասխանել հայերեն հնչող հարցերին։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

42 —ամյա Վախթանգ Դարչինյանը 2017 թվականի սկզբին որոշել էր ավարտել իր կարիերան ռինգում, բայց մենամարտի հրավեր ստացավ ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչից: Հայ բռնցքամարտիկը, որոշ դադարից հետո, համաձայնեց մենամարտ անցկացնել, սակայն հրավեր ուղարկողներն առայժմ լռում են:

Պրոֆեսիոնալ ռինգում «կատաղի ցուլ» մականունով հայտնի Վախթանգ Դարչինյանը իր նվաճումներով բազմիցս է ուրախացել երկրպագուներին: Չորս քաշային կարգերում աշխարհի չեմպիոն հռչակվելով, դառնալով գերթեթև քաշային կարգում նաև բացարձակ չեմպիոն` Վիկը երկար ժամանակ սարսափ էր տարածում իր մրցակիցների շրջանում: Ոչ ընդունված մարտական կեցվածքով ու ձախ ձեռքի հուժկու հարվածներով Վիկը շատ տպավորիչ հաղթանակներ է տարել: Բայց դե ժամանակն իրենն անում է, ու 2016 թվականին` 40 ամյակը տոնելուց հետո, հայ բռնցքամարտիկը սկսեց մտածել կարիերան ավարտելու մասին:

Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Վիկ Դարչինյանը զարմացրել է երկրպագուներին. ինչո՞վ է մտադիր նա փոխարինել ռինգը

«2016 թվականին Սերխիո Ֆարիասի հետ մենամարտելուց հետո որոշեցի այլևս ռինգ դուրս չգալ: Բայց 2017-ի սկզբին հրավեր ստացա Եվգենի Գրադովիչի ներկայացուցիչների կողմից: Խնդրեցի մի փոքր սպասել իմ պատասխանին ու սեփական ուժերս ստուգելու համար Ավստրալիայում մենամարտ անցկացրեցի: Նոկաուտով հաղթելով մրցակցիս` հասկացա որ կարող եմ մենամարտել Գրադովիչի հետ ու համաձայնվեցի մենամարտել: Բայց մինչև օրս դեռ նորություններ չունեմ ռուս բռնցքամարտիկի ճամբարից» — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վախթանգը:

Եվգենի Գրադովիչը տասը տարով փոքր է հայ բռնցքամարտիկից և կրում է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին: Միգուցե, ռուս բռնցքամարտիկը, Վիկի տարիքը հաշվի առնելով, փորձում էր հեշտ հաղթանակի հասնել.«Ռուսները ինձանից խնդրեցին ուղարկել վերջին մենամարտիս տեսագրությունը: Ես էլ, հարգելով մրցակցիս, ուղարկեցի: Չեմ բացառում, որ նրանք այդ տեսագրությունը դիտելուց հետո որոշել են հրաժարվել իմ հետ մենամարտելու մտքից, չնայած առայժմ ոչ մի տեղեկություն չունեմ»- նշում է Դարչինյանը:

Бывший боксер Вик Дарчинян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դարչինյան. «Ինձ հետ չհամաձայնվեցին, այդ պատճառով էլ մենք հայտնի բռնցքամարտիկներ չունենք»

Հայ բռնցքամարտիկը իր մարզական կարիերայի ընթացքում չեմպիոնական ինը գոտի է վաստակել և ուզում էր գոտիների թիվը հասցնել տասի, բայց ինչպես երևում է Գրադովիչ-Դարչինյան մենամարտը չի կայանալու. «Ես մի փոքր էլ կսպասեմ պատասխանին, ու եթե ոչ մի նորություն չլինի, կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին»- ընդգծեց Դարչինյանը:

Իսկ ինչո՞վ է զբաղվելու Դարչինյանը կարիերան ավարտելուց հետո: «Երևի հանդես կգամ արդեն որպես պրոմոութեր և դրանով կօգնեմ նաև հայ բռնցքամարտիկներին, ովքեր ցանկանում են իրենց կարիերան ձևավորել պրոֆեսիոնալ ռինգում»,–ասաց «կատաղի ցուլը»: Սեփական որդիների մասին խոսելով` Դարչինյանը, հատկապես նշեց Ռուբենի ընդգծված հարվածը, որը գուցե և ժառանգաբար անցել է հորից որդուն` ի տարբերություն Վախթանգի, որը ձախլիկ է:

Դարչինյանը վստահեցնում է` ազգությամբ ռուս իր կինը շատ լավ հասկանում է հայերեն ու կարող է պատասխանել հայերեն հնչող հարցերին. «Ես իմ ընտանիքով բնակվում եմ Ավստրալիայում, բայց դա չի նշանակում, որ մերը հայկական ընտանիք չէ: Տանը մենք խոսում ենք հայերեն, կինս էլ շատ լավ գիտի մեր լեզուն»- նշեց Դարչինյանը:

Լրահոս
0