00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առայժմ թխամորթ Արարատը. Հայաստանի հավաքականի երկու նորեկներից մեկը ժամանեց Հայաստան

© Sputnik / Aram NersesyanТренировка сборной Армении перед матчем со сборной Польши
Тренировка сборной Армении перед матчем со сборной Польши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Պետրոսյանը որոշել էր փորձարկել 2 ֆուտբոլիստի, բայց նրանցից միայն մեկը կկարողանա իր ունակությունները դրսևորել առաջիկա խաղերում:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարտի 24-ին և 27-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու հանդիպում` հաջորդաբար մրցելով Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրապարակված ցանկում կային արտասահմանցի երկու նորեկներ, որոնք ունեն հայկական արմատներ` պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Կոլումբիայից և հարձակվող Նորբերտո Բրիասկո Բլեկյանը Արգենտինայից:

Бывший боксер Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Կկայանա արդյո՞ք Վիկ Դարչինյանի վերջին մենամարտը. «կատաղի ցուլը» բացում է փակագծերը

Հետաքրքիր է, որ պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, եթե երբևիցե հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում, ապա կլինի երկրորդ թխամորթ ֆուտբոլիստը մեր թիմում դարպասպահ Ապուլա Էդիմա Էդել Բետեից հետո: Ընդ որում, եթե Բետեն հայկական արմատներ չուներ, ապա Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայկական արմատներ ունի. մորական կողմից նրա տատը ազգությամբ հայ է եղել:

Բնականաբար, շատ հետաքրքիր էր այս երկու ֆուտբոլիստներին տեսնել գործի մեջ: Ֆեդերացիայի հավաքականների տեխնիկական աշխատակազմը միշտ էլ ակտիվորեն աշխատում է` փնտրելով տարբեր երկրներում հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստների: Եվ ընկերական առաջիկա խաղերից առաջ Արթուր Պետրոսյանը որոշել էր փորձարկել վերը նշված ֆուտբոլիստներին, սակայն նրանցից միայն մեկը կկարողանա իր ունակությունները դրսևորել առաջիկա խաղերում:

Արգենտինացի Նորբերտո Բրիասկո Բլեկյանն արդեն Հայաստանում է և այսօր միացել է մեր ազգային հավաքականի ընտրանուն, որը ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով Էստոնիայի և Լիտվայի հետ խաղերին: Իսկ ահա Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Հայաստան չի ժամանելու: «Բոյակա Չիկո» ակումբը, որի կազմում հանդես է գալիս մեր հավաքականի նորեկը, խնդրանքով դիմել է մեր ֆեդերացիային` առաջիկա խաղերում ֆուտբոլիստին հավաքական չհրավիրելու համար: Բանն այն է, որ կոլումբիական թիմը կարևոր հանդիպումներ ունի անցկացնելու, իսկ Մոնրո Արարատը թիմի առանցքային խաղացողներից է: Մեր ֆեդերացիան համաձայնել է չհրավիրել խաղացողին:

Генрих Мхитарян подарил машину реабилитационному центру Вооруженных сил - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրեց Հայրենիքի պաշտպանի կենտրոնին

Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստին ազգային հավաքական հրավիրելուց առաջ մարզչական կազմն իր բոլոր հնարավորություններն է օգտագործում ոչ միայն հայկական արմատներով ֆուտբոլիստներ գտնելու, այլ նաև նրանց խաղամակարդակը ուսումնասիրելու համար: Մյուս կողմից էլ տեսանյութերով ֆուտբոլիստի մասին իսկական կարծիք կազմելը ճիշտ չէ, երբեմն նույնիսկ սխալ: Հենց այս պատճառով էլ Արթուր Պետրոսյանը ընկերական խաղերում փորձում էր ֆուտբոլիստներին խաղի մեջ տեսնել: Բայց մեր ընտրանու գլխավոր մարզիչը հիմա կփորձարկի միայն հարձակվող Նորբերտո Բրիասկո Բլեկյանին:

Շարունակվում են նաև բանակցությունները դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը հանդես է գալիս ռուսական «Տոսնո» թիմի կազմում: Առայժմ հայտնի է, որ Յուրչենկոն դեմ չէ կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, բայց փաստաթղթային խնդիրները դեռևս լուծված չեն: Իսկ մեր հավաքականը դարպասապահի խնդիր ունի: Մեր հավաքական հրավիրված երեք դարպասապահներից երկուսը՝ Արամ Հայրապետյանն ու Գոռ Մանուկյանը, նախկինում էլ են հավաքական հրավիրվել, բայց ոչ մի հանդիպում չեն անցկացրել: Իսկ երիտասարդ Սևակ Ասլանյանն առաջին անգամ է նման պատվի արժանանում: Ստացվում է, որ մեր թիմի դարպասապահներից յուրաքանչյուրի համար առաջիկա խաղը լինելու է դեբյուտային: Մեր թիմի հիմնական դարպասապահ համարվող Արսեն Բեգլարյանն իր առաջին խաղը վերսկսված առաջնությունում անցկացրեց միայն մարտի 17-ին, որում նրա թիմը` «Ալաշկերտը», 1:3 հաշվով զիջեց «Փյունիկին»: Վնասվածքի պատճառով առաջիկա խաղերին չեն մասնակցի նաև Մարկոս Պիզելլին և Գոռ Մալաքյանը:

Լրահոս
0